Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։

Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի      N   -    Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1409-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» N 1409-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

          1) 3-րդ կետում «869» թիվը փոխարինել «893» թվով, իսկ «186» թիվը փոխարինել «210» թվով.

          2) 4-րդ կետը 10-րդ ենթակետից հետո լրացնել 11-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

          «11) բժշկական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    10.09.2021 - 26.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4452

Տպել