Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջների կատարմամբ:

Ընթացիկ իրավիճակը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած ակտերը չեն համարվում միջազգային պայմանագիր, ուստի սահմանադրական ճանապարհով ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց:

Այդ գործընթացն արդեն սկսվել է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 262-Ն որոշմամբ արդեն իսկ գործողության մեջ են դրվել ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի մի շարք իրավական ակտեր։ Ներկայումս թարգմանվել են ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի մի շարք իրավական ակտեր, որոնք ևս անհրաժեշտ է գործողության մեջ Հայաստանի Հանրապետությունում, ինչով պայմանավորված է սույն փոփոխության անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով, որ սույն փոփոխությամբ նախատեսվում է գործողության մեջ դնել ԵՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի մի շարք իրավական ակտեր, որոնցով սահմանված են նաև ազգային նորմատիվ իրավական ակտերով կատարման համար պարտադիր պահանջներ՝ անհրաժեշտություն է առաջանում նաև՝ հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 10-րդ բաժնի 53-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները (այն է՝ Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին ներկայացվող համապատասխան պարտադիր պահանջները, որոնք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ գործում են միայն անցումային դրույթներով սահմանված մասով), ուժը կորցրած ճանաչել ազգային նորմատիվ իրավական ակտերով նույնական արտադրանքի համար սահմաված պարտադիր պահանջները։

 

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի կետերի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի դրույթների կատարումն է, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունում ԵՏՄ հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը։

Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

 Տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև կապահովվեն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի դրույթների կատարումը:

  • Քննարկվել է

    10.09.2021 - 26.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3672

Տպել