Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2021 թվականի N ______-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը և 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 5-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 262-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-57-րդ ենթակետերով.

«8) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի «Այն արտադրանքի միասնական ցանկում փոփոխություն կատարելու մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» N 18 որոշումը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջների մասին» N 294 որոշումը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային ընթացակարգերի մասին» N 44 որոշումը՝ համաձայն N 10 հավելվածի.

11) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ» N 170 որոշումը՝ համաձայն N 11 հավելվածի.

12) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի ««Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթների վերաբերյալ (ԵԱՏՄ ՏԿ 043/2017)» N 125 որոշումը՝ համաձայն N 12 հավելվածի.

13) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի ««Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 40 որոշումը՝ համաձայն N 13 հավելվածի.

14) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի ««Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» N 81 որոշումը՝ համաձայն N 14 հավելվածի.

15) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 19-ի ««Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» N 200 որոշումը՝ համաձայն N 15 հավելվածի.

16) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով» N 133 որոշումը՝ համաձայն N 16 հավելվածի.

17) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի ապրիլի 24-ի ««Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի
(ԵԱՏՄ ՏԿ 039/2016) անցումային դրույթների վերաբերյալ» N 38 որոշումը՝ համաձայն N 17 հավելվածի.

18) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 21-ի ««Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» N 132 որոշումը՝ համաձայն N 18 հավելվածի.

19) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ««Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» N 201 որոշումը՝ համաձայն N 19 հավելվածի.

20) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի ««Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի մասին» N 150 որոշումը՝ համաձայն N 20 հավելվածի.

21) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի ««Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ» N 19 որոշումը՝ համաձայն N 21 հավելվածի.

22) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի ««Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 74 որոշումը՝ համաձայն N 22 հավելվածի.

23) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի ««Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթների մասին (ԵԱՏՄ ՏԿ 046/2018)» N 39 որոշումը՝ համաձայն N 23 հավելվածի.

24) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի ««Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 114 որոշումը՝ համաձայն N 24 հավելվածի.

25) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 17-ի ««Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) անցումային դրույթների մասին» N 146 որոշումը՝ համաձայն N 25 հավելվածի.

26) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի ««Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացնող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի վերաբերյալ» N 121 որոշումը՝ համաձայն N 26 հավելվածի.

27) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի ««Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 768 որոշումը՝ համաձայն N 27 հավելվածի.

28) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի ««Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» N 295 որոշումը՝ համաձայն N 28 հավելվածի.

29) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 24-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացնելով» N 91 որոշումը՝ համաձայն N 29 հավելվածի.

30) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի ««Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 798 որոշումը՝ համաձայն N 30 հավելվածի.

31) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում փոփոխություներ կատարելու մասին» N 211 որոշումը՝ համաձայն N 31 հավելվածի.

32) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Մաքսային միության «Վերելակների անվտանգությունը» տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 824 որոշումը՝ համաձայն N 32 հավելվածի.

33) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի ««Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 825 որոշումը՝ համաձայն N 33 հավելվածի.

34) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» N 158 որոշումը՝ համաձայն N 34 հավելվածի.

35) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջները կիրառելու և կատարելու, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրի մասին» N 172 որոշումը՝ համաձայն N 35 հավելվածի.

36) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 826 որոշումը՝ համաձայն N 36 հավելվածի.

37) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի ««Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 013/2011) փոփոխություն կատարելու մասին» N 108 որոշումը՝ համաձայն N 37 հավելվածի.

38) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) պահանջների կիրառման և կատարման ու արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» N 296 որոշումը՝ համաձայն N 38 հավելվածի.

39) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին ու մազութին ներկայացվող պահանջների մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ» N 298 որոշումը՝ համաձայն N 39 հավելվածի.

40) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 827 որոշումը՝ համաձայն N 40 հավելվածի.

41) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Այն ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է Մաքսային միության «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջների պահպանումը, այն ստանդարտների ցանկի մասին, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և  չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Մաքսային միության «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ» N 159 որոշումը՝ համաձայն N 41 հավելվածի.

42) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 13-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 014/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող Միջպետական ստանդարտների մշակման ծրագրի մասին» N 81 որոշումը՝ համաձայն N 42 հավելվածի.

43) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 875 որոշումը՝ համաձայն N 43 հավելվածի.

44) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 877 որոշումը՝ համաձայն N 44 հավելվածի.

45) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 16-ի N 88 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 109 որոշումը՝ համաձայն N 45 հավելվածի.

46) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 16-ի «Կամավոր հիմունքով կիրառման «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի մասին» N 88 որոշումը՝ համաձայն N 46 հավելվածի.

47) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջների պահպանումը, և «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» N 219 որոշումը՝ համաձայն N 47 հավելվածի.

48) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի նկատմամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ» N 77 որոշումը՝ համաձայն N 48 հավելվածի.

49) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 878 որոշումը՝ համաձայն N 49 հավելվածի.

50) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 878 որոշումը՝ համաձայն N 50 հավելվածի.

51) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի ««Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 59 որոշումը՝ համաձայն N 51 հավելվածի.

52) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի ««Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 60 որոշումը՝ համաձայն N 52 հավելվածի.

53) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի ««Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 113 որոշումը՝ համաձայն N 53 հավելվածի.

54) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 28-ի ««Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) անցումային դրույթների մասին» N 24 որոշումը՝ համաձայն N 54 հավելվածի.

55) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի «Այն Ստանդարտների ցանկի մասին, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, որոնք անհրաժեշտ են «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար» N 108 որոշումը՝ համաձայն N 55 հավելվածի.

56) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի «Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների, այդ թվում՝ նմուշների ընտրության այն կանոնները և մեթոդները ներառող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին, որոնք անհրաժեշտ են «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար» N 143 որոշումը՝ համաձայն N 56 հավելվածի.

57) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի նկատմամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթի ներկայացմամբ» N 167 որոշումը՝ համաձայն N 57 հավելվածի։»․

2) Որոշումը լրացնել նոր՝ NN 8 - 57 հավելվածներով՝ համաձայն հավելվածի:

  1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 285-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 278-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 692-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի ««Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1458-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Օդաճնշական դողերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1558-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1520-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշումը․

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 507-Ն որոշումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 14-ի «Քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 546-Ն որոշումը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ Որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
  • Քննարկվել է

    10.09.2021 - 26.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3665

Տպել