Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ 

ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի թիվ 871-ն որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում ստեղծվել է Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղ, որը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան:

2015 թվականի դեկտեմբերի 28-ի ԼՂՀ կառավարության հմ. 911-Ն որոշմամբ հիմնադրվել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը, որին վերապահվել է ագրարային մասնագիտությունների գծով ընդունելության և ուսուցման կազմակերպում:

Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հիմնադրումից հետո Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղին չեն հատկացվում ընդունելություն տեղեր և այս պահին մասնաճյուղում սովորում են միայն 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Ստեղծված իրավիճակում առաջացել է լրջագույն խնդիր մասնաճյուղի ուսանողների և դասախոսական անձնակազմի հետագայի համար, քանի որ ուսանողները հրաժարվում են տեղափոխվել Շուշիի տեխնոլոգիական համալսարան և ստանալ վերջինիս կողմից շնորհվող ավարտական փաստաթուղթը:

Նկատի ունենալով առաջացած խնդրի կարևորությունը հայաստանյան կողմը (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն) և  ղարաբաղյան կողմը (ԼՂՀ կառավարություն, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն, Շուշիի տեխնոլոգիական համալսարան) սկսեցին իրականացնել բանակցություններ, որի արդյունքում ԼՂՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի հմ. 233-Ն որոշմամբ «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ կատարվեց փոփոխություն` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի կազմերում հատկացվեցին տեղեր՝ նրան վերապահելով կառավարչական և գիտակառավարչական լիազորություններ:

ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի հմ.  871-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի գործունեությունը կդադարի, մասնաճյուղի ուսանողները կտեղափոխվեն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի համակազմ, կրթական գործունեության գործընթացը կվերահսկվի ագրարային համալսարանի կողմից և նրանց կշնորհվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավարտական փաստաթուղթ:

 

Կարգավորման նպատակը և բնույթը.

Սույն նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորելու «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնաճյուղի գործունեության դադարման և ուսանողների հետագա ուսումնառության և ավարտական փաստաթղթի հետ կապված հարցերը

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

 

Սույն նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

 

Սույն նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի երկու համալսարանների համագործակցությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի  N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի հմ. 871-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 17-ի հմ. 872-Ն որոշման հավելված 1-ում:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի  N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ   ԾԱԽՍԵՐԻ  ԱՎԵԼԱՑՄԱՆ  ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ  ՄԱՍԻՆ

 

«ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի հմ. 871-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և  ծախսերի   ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    08.08.2017 - 24.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7421

Տպել