Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2017 թվականի ----------------- N-----------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 871-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում <<Հայաստանի պետական ագրարային համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1567-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> N 871-Ն որոշումը:
- Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը` <<Հայաստանի ազգային ագրարային համալսարան>> հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղ ընդունված ուսանողների հետագա ուսումնառությունը կազմակերպել <<Շուշիի տեխնոլոգիական համալսարան>> հիմնադրամում:
- Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և <<Հայաստանի ազգային ագրարային համալսարան>> հիմնադրամի ռեկտորին` քննարկել մասնաճյուղի ուսանողներին <<Հայաստանի ազգային ագրարային համալսարան>> հիմնադրամի ավարտական փաստաթուղթ շնորհելու հարցը և ստորագրել համապատասխան համագործակցության փաստաթուղթ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
08.08.2017 - 24.08.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 9518
Տպել