Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ruzan Sargsyan 07.09.2021 20:01:36 Կամ էլ վերացրեք պարտադիր պատվաստումը։Պատվաստումը պիտի լինի կամային։Չէ որ՝ 1.պատվաստանյութերը լիովին փորձարկված չեն,ուստի անվտանգ չեն 2.պատվաստվածները ևս հիվանդանում են ,ու կան տվյալներ ,որ ոմանք անգամ ծանր 3.պատվաստվածները տարածում են վարակը 4.արդյունքում բոլորը դիմակ են կրում ։Ուստի կարելի է սահմանափակվել միայն դիմակ կրելով։ Չի ընդունվել Պատվաստումների բնույթի առնչությամբ նկատենք, որ Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը: Ինչ վերաբերում է պատվաստանյութերի փորաձարկված լինելուն, նկատենք, որ դրանք անցել են փորձարկումների մի շարք փուլեր, որոնց հիման վրա ներկայումս դրանք կիրառվում են ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ դրանց կիրառման անհրաժեշտության մասին նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Անդրադառնալով դիմակներ կրելու անհրաժեշտությանը նկատենք, որ դրանք լիովին չեն նպաստում վարակի դեմ կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը և կրում են միայն պաշտպանիչ բնույթ: Իր հերթին, փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակության սոցիալական գիտակցության մակարդակը բավարար չեղավ դիմակներ կրելու պահանջի անհրաժեշտությունը ընկալելու և սահմանված կանոնները պատշաճ պահպանելու համար, ինչն էլ հանգեցրեց Հայաստանում կորոնավիրուսի նոր չորրորդ ալիքի հաստատմանը: Ուստի, անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ, որոնք պատշաճ կերպով կպաշտպանեն հանրային առողջությունը նման համաճարակային պայմաններում:
2 Lusine Avagyan 07.09.2021 21:40:59 Եթե սա ճիշտ է ապա սա ազգասպան ծրագիր է Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
3 Ջուլետա Վարդանյան 07.09.2021 22:37:19 Առաջարկում եՄ սոց. փաթեթի շահառու խմբերի հիվանդանոցային եվ արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ եվ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկին ավելացնել նաև 14 օրը մեկ ՊՇՌ թեսթավորման հետազոտությունը։ Չի ընդունվել Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
4 Արմեն Փարեմուզյան 08.09.2021 00:10:23 Եթե անձն արդեն հիվանդացել է և ունի բնական հակամարմիններ, ապա որն է իմաստը արհեստական հակամարմիններ ներարկել օրգանիզմ, առավել ևս, եթե հայտնի չէ հետագայում դրանց բացասական ազդեցության հնարավորությունը օրգանիզմի վրա: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
5 Արմեն Փարեմուզյան 08.09.2021 00:10:23 Անտրամաբանական է կրթական հաստատություններում աշխատակիցների պարտադիր պատվաստումը, այն դեպքում, երբ աշակերտների և ուսանողների քանակը տասնյակ անգամներ գերազանցում են և նրանք լինելու են երկարատև անմիջական շփման մեջ: Հիվանդության աճի պայմաններում տրամաբանական կլիներ ժամանակավորապես անցնել օնլայն ուսուցման: Այլապես որևէ դրական արդյունք պետք չի ակնկալել: Չի ընդունվել Նախագիծը վերաբերում է միայն հանրային ծառայության շրջանակներում հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար պարտականությունների սահմանմանը, հետևաբար, կրթական հաստատությունների աշխատակիցների կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը և չպահպանման դեպքում վրա հասնող հետևաքները դուրս են Նախագծի կարգավորման առարկայից:
6 Սիմոն Սողոմոնյան 08.09.2021 00:56:37 Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Ոչ ոք իրավունք չունի մարդուն իր կամքին հակառակ պատվաստել կամ այլ որևէ բժշկական միջամտություն կատարել: Յուրաքանչյուր գիտակից Քաղաքացի իրավունք ունի պաշտպանել իր շահերը և պայքարել անօրենությունների համար: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
7 Սիմոն Սողոմոնյան 08.09.2021 01:00:01 Հարգել մաէդու իրավունքները, և վերջապես՝ հարգել Մարդուն: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
8 Susanna Hambaryan 08.09.2021 01:30:00 Եթե ընդունենք, որ մտահոգ եք բնակչության առողջությամբ, ապա թեստը ևս անվճար դարձրեք, և կամ սոցփաթեթների հաշվին։ Մի ավելացրեք մարդկանց բեռը, մի համալրեք գործազուրկների բանակը։ Չի ընդունվել Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
9 Մարտա Արաբյան 08.09.2021 01:31:44 Յուրաքանչձուր երկիր պարտավոր է հարգել ու պաշտպանել իր քաղաքացու իրավունքները: Ոչ ոք իրավունք չունի օրենքը շրջանցելով որևէ բժշկական միջամտություն կատարել քաղաքացու հանդեպ, առավել ևս զրկել ու վտարել նրան աշխատանքից: Մարդիկ իրենց խնամակալության տակ ունեն երեխաներ, ընտանիքներ և ձեր քմահաճույքների պատճառով չեն կարող զրկել նրանց հանապազորյա հացից ու ապրուստից: Հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պաշտպանելու իր սեփական իրավունքները: Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
10 Մարտա Արաբյան 08.09.2021 01:33:26 Հարգեք քաղաքացու իրավունքները: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
11 Թագուհի Հովհաննիսյան 08.09.2021 02:56:20 Սովորական պայմաններում պատվաստանյութի մշակման և փորձարկման համար անհրաժեշտ է շուրջ 10 տարի։ Պանդեմիայի պայմաններում այդ ժամկետը կրիտիկապես կրճատվել է։ Կարելի է փաստել, որ հետազոտությունների և մշակման արագացված փուլից հետո, Covid-19 դեմ պատվաստանյութերը այսօր փորձարկվում են մարդկանց վրա։ Ելնելով վերոգրյալից, կխնդրեի այս նախագծի հեղինակներին և այն կառույցներին, որոնք իրենց "դիտողություն և առաջարկություն չունենենք"-ն են գրելու ամփոփաթերթում, ծանոթանալ Նյուրենբերգյան օրենսգրքին և, ինչու ոչ, ՀՀ Սահմանադրությանը։ Տիկնայք և պարոնայք, սա երկընտրանք չէ, այլ փորձարկումներին որպես փորձարկվող մասնակցելու պարտադրանք։ Այլապես, ՊՇՌ թեստի համար նույնպես պետք է վճարի պետությունը, ինչպես վճարում է պարտադրվող վակցինացիայի համար։ Դեմ եմ։ Չի ընդունվել Ինչ վերաբերում է պատվաստանյութերի փորաձարկված լինելուն, նկատենք, որ դրանք անցել են փորձարկումների մի շարք փուլեր, որոնց հիման վրա ներկայումս դրանք կիրառվում են ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ դրանց կիրառման անհրաժեշտության մասին նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Իր հերթին, սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
12 Լուսինե Հակոբյան 08.09.2021 08:08:43 1. Պարտադրեք գործատուին արագ տեստ անելու կետ կազմակերպել աշխատավայրում։ 2. Երբևէ դրական կովիդ տեստ ունենալու դեպքում ազատել այս պրոցեսից։ 3. Պշռ տեստը սարքել անվճար Չի ընդունվել Սահմանադրաիրավական դրույթների հիման վրա կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում պետության առաքելությունն է բնակչության առողջության պահպանումը: Նշվածի համատեքստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ի թիվս այլոց, իրականացվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ: Իր հերթին, Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է հիվանդությունների կանխարգելում, որը դրանց տարածման նվազեցման կամ բացառման ուղղությամբ գործունեության պլանավորումն է, համալիր միջոցառումների իրականացումը և գնահատումը: Նշվածի լույսի ներքո, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելումը, ըստ էության, պատվաստում իրականացնելն է, որը՝ 1) որոշ դեպքերում բացառում է անձանց վարակվելը, իսկ 2) վարակվելու դեպքում ապահովում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Հետևաբար, ի ապահովումն իր վրա դրված գործառույթներրի, պետությունն ապահովում է անվճար պատվաստումների իրականացումը, իսկ ՊՇՌ թեստավորման իրականացումը միայն բացահայտում է անձանց մոտ հիվանդության առկայությունը:
13 Ալվարդ Սաֆարյան 08.09.2021 09:46:16 Մի՛ պատվաստեք իմ պաշտոնը։ Առաջարկում եմ կամավոր փորձարկել շիճուկը առաջարկողների համար, որի արդյունքներից հետո միայն տարածել փորձը։ Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
14 Արթուր Թունանյան 08.09.2021 10:05:54 Կորոնավիրուսի կանխարգելման համար չեն կարող հարկադրանքով պատվաստել, քանի որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածը չի թույլատրում բժշկական փորձի ենթարկել մարդուն առանց իր համաձայնության: Պատվաստանյութերը փորձարկում չեն անցել, իսկ չփորձարկված պատվաստանյութերի կիրառումը մարդկանց նկատմամբ բժշկական փորձ է, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Չի ընդունվել Ինչ վերաբերում է պատվաստանյութերի փորաձարկված լինելուն, նկատենք, որ դրանք անցել են փորձարկումների մի շարք փուլեր, որոնց հիման վրա ներկայումս դրանք կիրառվում են ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ դրանց կիրառման անհրաժեշտության մասին նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Իր հերթին, Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
15 Նարինե Մնացականյան 08.09.2021 10:43:56 Թող լինի կամավոր Չի ընդունվել Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
16 Marzpet Qocharyan 08.09.2021 12:32:03 Նախագիծը հակասում ե Նույրբերգյան կոդեքսին և Հհ Սահմանադրությանը Չի ընդունվել Նախատեսվող կարգավորումների՝ Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանությանը, անդրադարձ կատարվել է Նախագծի հիմնավորումներում:
17 Աննա Արամյան 08.09.2021 12:46:40 Նման մոտեցումը ժողովրդի նկատմամբ ամենաիսկական շանտաժ է կառավարական մակարդակով: Ի՞նչ է, համապետական գործադուլ սկսի ժողովուրդը այս անպատեհ ժամանակին, որ գործադիրը սթափվի՞: Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
18 Sergey Hovakimyan 08.09.2021 14:46:31 Ես ձեզ չեմ վստահում իմ կյանքի իրավունքը: Նամանավանդ երբ խտրականություն եք դրել: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
19 Սիրանուշ Գալստյան 08.09.2021 15:13:08 Անհրաժեշտ է ամենօրյա վիճակագրության մեջ ստուգել, առանձնացնել և ներկայացնել, թե վարակվածների, ծանր հիվանդների և մահվան դեպքերի մեջ քանիսն են պատվաստված։ Եվ այդ ցուցակը պետք է կազմվի բարեխղճորեն, ինչպես դա արվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Էլ չենք խոսում, որ պատվաստման ինտեսիվացման տեմպին զուգահեռ կտրուկ աճել է վարակվածների թիվը, օրինակ` Իսրայելում։ Պատվաստումը պետք է լինի ըստ ցանկության, իսկ հարկադրման դեպքում անթույլատրելի է պատվաստվողի կողմից "համաձայնություն տալու" ստորագրություն վերցնելը։ Չի ընդունվել Առաջարկը դուրս է նախագծի կարգավորման ոլորտից:
20 Զարուհի Արևշատյան 08.09.2021 17:12:01 Ի՞նչ տրամաբանությամբ պետք է երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնել, եթե մարդը կարող է ՊՇՌ թեստ հանձնել ու տասը րոպե հետո վարակվել, կամ հիվանդության պասիվ շրջանում լինել, ստանալ բացասական պատասխան և դրանից մի քանի ժամ հետո դառնալ վարակիչ: Ընդունվել է ի գիտություն Առաջարկը դուրս է նախագծի կարգավորման ոլորտից:
21 Արտակ Ստեփանյան 08.09.2021 22:03:47 Առաջարկում եմ նախագի հոդված 5-ի 2-րդ կետում սահմանված բացառությունների ցանկում ներառված պաշտոնյաներին՝ ՀՀ նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, համայնքի ղեկավարներին և համայնքի ավագանու անդամներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Սահմանադրական դատարանի դատավորներին, անկախ պետական մարմնի անդամներին, ինքնավար մարմնի անդամներին, Վիճակագրության պետական խորհրդի անդամներին, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորիներին, գլխավոր դատախազին պատվաստել առաջնահերթության կարգով, այնուհետև նրանց առողջական հետազոտությունից հետո, եթե պարզվի որ պատվաստանյութը վնաս չի հասցրել վերջիններիս առողջությանը, պատվաստել ՀՀ մյուս քաղաքացիներին։ Այլապես ստացվում է, որ նշված ցանկում ներառված որոշ պաշտոնյաներ որոշում են դեռևս պատշաճ փորձաքննությունները չանցած պատվաստանյութով պատվաստել մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, սակայն իրենց առողջությունը չեն դնում ռիսկի տակ և չեն պատվաստվում։ Չի ընդունվել Կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:
22 Arevik Aramyan 09.09.2021 00:57:55 Եթե պատվաստված մարդը կարող է կրկին վարակվել և այդպիսով դառնա վարակակիր, ապա դրանով կորոնավիրուսի վարակի շղթան չի խզվում և այսպիսով պատվաստվելն իր արդյունավետությունը կորցմում է։ Իսկ եթե բացատրվում է նրանով, որ պատվաստված մարդը վիրուսն ավելի թեթև է տանում, ապա դա իր իրավունքն է, ցանկության դեպքում կպատվասվի, չցանկանալու դեպքում չի պատվաստվի, դա իր կյանքի իրավունքն է, պետք չէ պարտադրել։ Իսկ շրջապատի ավելի ապահովության համար լավ կլիներ թեստ հանձնեին անվճար։ Չի ընդունվել Պատվաստանյութերի կիրառումը ապահովում է՝ 1) որոշ դեպքերում անձանց վարակվելու բացառելը, իսկ 2) վարակվելու դեպքում հիվանդության թեթև ընթացքը՝ գրեթե ամբողջովին բացառելով մահվան ելքով դեպքերը: Ուստի, արդյունքում կարող է ձևավորվել կոլեկտիվ իմունիտետ հիվանդության նկատմամբ: Ինչ վերաբերում է սեփական ցանկությամբ պատվաստվելու անձի ցանկությանը, հարկ է ի նկատի ունենալ, որ Նախագծով նպատակ է հետապնդվում ապահովել հանրային առողջությունը՝ ապահովելով բնակչության պաշտպանվածությունը կորանավիրուսային հիվանդությունից: Անդրադառնալով կյանքի իրավունքին՝ նկատենք, որ Նախագծով նախատեսված կարգավորումները չեն հարաբերակցվում նշված իրավունքի հետ:
23 Կարեն Ավագյան 09.09.2021 11:24:26 Պատվաստումների պարտադրումը հակասահմանադրական է և հակասում է նաև մի շարք միջազգային պայմանագրերի ու միջազգային օրինական ակտերի , որոնց միացել է Հայաստանը։ Անօրինական է նաև մարդկանց սեփական միջոցներով պխարբերաբար տեստավորում պարտադրելը կամ աշխատանքի իրավունքից զրկելու փորձը ։ Չի ընդունվել Նախատեսվող կարգավորումների՝ Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանությանը, անդրադարձ կատարվել է Նախագծի հիմնավորումներում: Իր հերթին, Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
24 Hasmik Abrahamyan 09.09.2021 11:51:16 Չպարտադրել պատ աստումը Չի ընդունվել Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով նախ նախատեսվել են աշխատանքի ներկայանալիս ներկայացման ենթակա փաստաթղթերը՝ 1) ՊՇՌ թեստի բացասական պատասխան, 2) պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք, կամ 3) բժշկական հակացուցումների վերաբերյալ տեղեկանք: Հետևաբար, անձն ինքն է ընտրում, թե որ փաստաթուղթը ներկայացնի՝ թեստավորման, թե պատվաստման: Միաժամանակ, եթե անձի մոտ առկա են բժշկական հակացուցումներ, ապա նա ազատվում է նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունից, փոխարենը ներկայացնելով բժշկական հակացուցումների առկայության մասին տեղեկանքը:
25 Մարի Թամ 09.09.2021 11:58:03 Հաշվի առնելով այն փաստը, որ պատվասվածները նույնպես կարող են վարակվել կոռոնավիրուսային հիվանդությամբ, հետևաբար տրամաբանական չէ, որ չպատվաստվածները ՊՇՌ թեստ են հանձնում, իսկ պատվաստվածները կարող են չհանձնել։ Կամ ինչով է բացատրվում, 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելը, եթե կարող է թեստ հանձնելու հաջորդ օրը հիվանդանալ։ Նախագիծը խիստ անտրամաբանական է, հակասահմանադրական է։ Նև 5․2 կետը լոգիկայից լրիվ դուրս է։ Ճիշտ կլինի նախագիծը չընդունվի։ Չի ընդունվել Կատարված առաջարկի կապակցությամբ, գտնում ենք, որ նախատեսվել է տարբերակում՝ օբյեկտիվ հիմքերով պայմանավորված, որը, միաժամանակ, չի խախտում խտրականության արգելքի սկզբունքը: Խտրականության առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել որոշակի չափանիշներով։ Մասնավորապես, այդպիսիք են օբյեկտիվ հիմքի և լեգիտիմ նպատակի առկայությունը, ինչպես նաև նույն կարգավիճակն ունեցող անձանց միջև խտրականության դրսևորումների բացակայությունը: Վերոնշյալի լույսի ներքո ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները` կարող ենք նկատել հետևյալը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվել է այն սկզբունքով, որ դրանով նախատեսվող բացառությունների ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից: ՊՇՌ թեստավորման ժամկետների նպատակահարմարության մասով առաջարկը դուրս է Նախագծի կարգավորման առարկայից: