Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

                                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի
N 2388-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ  ԱՊՐԻԼԻ 22-Ի N 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).

«Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունվարի 20-ի № 48-Ն օրենքի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝

         Գազաբալոնների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացները կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն և 2006 թվականի  հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումներով:

             

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Բնագավառում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրամշակել առկա կարգավորումները, համապատասխանեցնելով դրանք միջազգային գործող փորձի պահանջներին:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

            Սույն նախագծով առաջարկվում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները, ուժը կորցրած ճանաչելով գործող կարգավորումները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների    նախարարության   ավտոմոբիլային     տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

         Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության մակարդակի բարձրացում:

  • Քննարկվել է

    31.08.2021 - 15.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7307

Տպել

Առաջարկներ`

Մկրտիչ Տիգրանյան

15.09.2021

21-րդ և 26-րդ կետերում օգտագործվում է բառ-կոդ կամ էլեկտրոնային չիպ հասկացողությունը, որը իրատեսկան չէ: 22-րդ կետում նշվող տեղեկաթերթիկը սույն կառավարության որոշման ընդունումից հետո արդիական չէ: 28-րդ կետից հանել <<վկայագրումից հետո>> բառակապակցությունը: 31-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում 5x12 քառակուսի մետրը փոխարինել 60 քառակուսի մետրով: 32-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. Տեղամասերը պետք է հագեցած լինեն անհրաժեշտ տեխնոլոգիական /ցանկ N 1/ և տեսանկրահանվող սարքավորումներով, ապահովված լինեն 20.0-22.0 ՄՊա ճնշմամբ սեղմված օդի մատակարարումով: 39-րդ կետը հանել ամբողջությամբ: Ձև 1-ը ամբողջապես պետք է խմբագրել, քանի որ ավտոտրանսպորտային միջոցի տվյալներ չի պարունակում: Ձև 2-ը ամբողջապես պետք է խմբագրել, քանի որ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնի տվյալներ չի պարունակում: Ձև 1-ը և Ձև 2-ը չեն համապատասխանում ԵԱՏՄ ընդունված ТР ТС 018/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Գրիգորի Տոնոյան

10.09.2021

Շատ վատ արտագրություն է՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և ՀՀ գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների կոպիտ խախտումներով։ Անհրաժեշտ է հիմնովին վերանայել նախագիծը ոլորտին տիրապետող մասնագետների մասնակցությամբ։

Ռուսկա Հովհաննիսյան

10.09.2021

Պարզաբանել և հիմնավորել ինչով է պայմանավորված տեղամասերի ներկայացված չափերը․ <<27. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է բաղկացած լինեն հետևյալ տեղամասերից` 1) գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու տեղամաս` առնվազն 5X12 քառակուսի մետր չափերով (այսուհետ` տեղադրելու տեղամաս), 2) գազաբալոնները պարբերաբար վկայագրելու և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերը փորձարկելու տեղամաս` առնվազն 5X12 քառակուսի մետր չափերով (այսուհետ` փորձարկելու տեղամաս), 3) սեղմված օդի կուտակման համակարգով` առնվազն 15,0 քառակուսի մետր և ավելի մակերեսով (այսուհետ` ճնշակային տեղամաս): 29. Տեղադրման տեղամասի բարձրությունը պետք է լինի` 1) թեթև մարդատար ավտոմոբիլների, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսների (միկրոավտոբուսների) և մինչև 1,5 տոննա բեռնատարողության ավտոմոբիլների համար` 4,2 մ-ից ոչ պակաս. 2) մինչև 8,5 մետր երկարություն և 2,5 մետր լայնություն ունեցող ավտոբուսների ու բեռնատար ավտոմոբիլների համար` 5,0 մետրից ոչ պակաս: 34. Փորձարկելու տեղամասի մասնաշենքի շինության բարձրությունը պետք է լինի առնվազն 5 մետր: Միաժամանակ ներկայացրեք դրանց հաշվարկման կարգը և այն նորմատիվ իրավական ակտրեը, որոնք հիմք են հանդիսացել այդ հաշվարկների համար>>։ Պարզաբանել 6X10 քառակուսի մետր կամ 60 քառակուսի մետր մակերեսները համարժե՞ք են Ձեր ներկայացված տարածքների մակերեսներին։ Պարզաբանեք ՀՀ կառավարության 28 սեպտեմբերի 2005 թվականի N 2388-Ն որոշմամբ տեղամասերի համար հաշվարկված մակերեսները ի՞նչ հիմնավորմամբ չի համապատասխանում Ձեր կողմից սահմանված չափերին։ Եթե առկա է հաշվարկների անհամապատասխանություն, ապա ներկայացրեք այդ ահհամապատասխանությունը։

Տեսնել ավելին