Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել 10-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«10. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վարչական վարույթը կասեցվելու կամ երկարաձգվելու դեպքում կասեցման կամ երկարաձգման ժամկետները չեն հաշվարկվում (ներառվում) սույն հոդվածով նախատեսված վարչական տույժ նշանակելու ընդհանուր ժամկետների մեջ:»,

2) Օրենսգրքի 1703-րդ հոդվածի վերնագրում և 1-ին պարբերությունում «Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները» բառերը փոխարինել «Պետական և տեղական հարկերը, պետական և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները» բառերով,

3) Օրենսգրքի 2191-ին հոդվածի 2-րդ պարբերությունը «գործերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 1703 հոդվածով նախատեսված տեղական հարկերը և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը,

4) Օրենսգրքի 2442-րդ հոդվածում «1702» թվից հետո հանել «1703,» թիվը և «շրջանակներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 1703 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը,

 5) Օրենսգրքի 246-րդ հոդվածը լրացնել 3-րդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Վարչական վարույթը կարող է կասեցվել կամ երկարաձգվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներով:»:   

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  • Քննարկվել է

    27.08.2021 - 11.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 571

Տպել