Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 941-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 941-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1.   Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով արդեն իսկ սահմանվել են անվան փոխման կարգն ու պայմանները:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 941-Ն որոշումը:

      2.Առկա իրավիճակը.

Նախկինում գործող «Քաղաքացիական կացության կատերի մասին» օրենքի համաձայն՝ անվան փոխման կարգն ու պայմանները սահմանում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարկ է նշել, որ Կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 941-Ն որոշման կարգավորումները՝ որոշակի փոփոխություններով, տեղ են գտել Օրենքում, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մայիսի 16-ից:

     3. Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Օրենքով սահմանված համապատասխան դրույթների կատարումը:

     4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

    5. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի  թիվ 941-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    28.07.2021 - 13.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2563

Տպել