Հիշել նախագիծը

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 2021 թվականի N  - Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շար-քային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
  2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղա-քացիների`

       1) ռազմական ունակությունների կատարելագործման,

       2) մասնագիտական վերապատրաստման,

       3) մասնագիտական պատրաստման,

       4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

  1. Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
  2. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

       1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 27 պահես­տա­զորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 18 - 27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվա­­կանի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմ­բե­­րի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6 - 15-ը ներառյալ,

       2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14 - 23-ը ներառյալ, 201 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ,

       3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստա­զորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 8 պա­հես­տա­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ,

       4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահես­տա­­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվա­կանի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,

       5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 20 պահեստա­զո­րային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ,

       6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ,

       7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 21-ը ներառյալ,

       8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ, 40 պահեստա­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14 ներառյալ,

       9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ ներառյալ,

      10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15 - 24-ը ներառյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

               2020թ.

                      Երևան

 

  • Քննարկվել է

    28.07.2021 - 13.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4470

Տպել