Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____   ________________ 2020 թվականի N ______ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N4 հավելվածը լրացնել 8․2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«8․2․ Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման վերաբերյալ տվյալները հարկային մարմնի կողմից ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված), իսկ մասնակի փոխանցված դրոշմանիշային վճարների գումարների մասով հարկային մարմինը նույն ժամկետում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական։

Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը հատուցման հիմնադրամին ֆիզիկական անձանց ցուցակներ չի տրամադրում:»․

2) որոշման N4 հավելվածի 3-րդ կետի «գանձապետական հաշվեհամարին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 8․2-րդ կետի)» բառերով․

3) որոշման N4 հավելվածի 8-րդ կետի «ամբողջ գումարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 8․2-րդ կետի)» բառերով․

4) որոշման N4 հավելվածի 9-րդ կետի «նշում է» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 8․2-րդ կետի)» բառերով․

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    26.07.2021 - 10.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3581

Տպել