Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N1327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ _________________ 2021  թվականի N ______-Ն

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                       

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի N 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1327-Ն որոշման 1-ին կետի հավելվածի համաձայն հաստատված մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցի 7-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«Սույն հավելվածի 6-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ ռիսկերի կառավարման համակարգում ռիսկի պրոֆիլներին համապատասխան՝ մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի համար ձևավորվում են ապրանքների և (կամ) տրանպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողության նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ, որոնք ներառվում են հսկողության ակտում։

Հսկողության ակտում ներառված՝ ապրանքների և (կամ) տրանպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումները հասանելի են մաքսային մարմնի ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձանց (այսուհետ՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձ), որոնք տվյալ ցուցումներին համապատասխան իրականացնում են ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում (ուսումնասիրում)՝ օրենսգրքի 324-րդ և 326-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը (կամ) տեղեկությունները ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից պահանջվում և ստացվում են օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված կարգով: Նշված գործողությունների իրականացումից հետո ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից հսկողության ակտում լրացվում են ռիսկի պրոֆիլի համաձայն ձևավորված՝ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողության նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումների համաձայն իրականացված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքներն` օրենսդրությամբ սահմանված՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների համապատասխան նկարագրերը մուտքագրելու միջոցով՝ համաձայն սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված  ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների նկարագրի դասակարգչի։

Ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո ռիսկերի պրոֆիլներին համապատասխան մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների հերթականությունը սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    23.07.2021 - 07.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 785

Տպել