Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

 «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 3–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետից հետո լրացնել նոր 1.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝

«1.1» ավտոմատ ծանուցում՝ ծանուցման եղանակ 1 (մեկ) տարի ժամկետով, որի իրականացման համար լիազոր մարմնին օրենքով սահմանված կարգով տեղեկացում է համարվում՝  սահմանված պետական տուրքի վճարումը.»։

Հոդված 2.  Օրենքի 9–րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

«8. Եթե Օրենքի 15.1-ին հոդվածով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը թերի է, ապա ավտոմատ ծանուցման եղանակով ծանուցման ենթակա տեսակի հաշվառումը չի իրականացվում և լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ տեղեկացնում է պետական տուրքը վճարողին։»։

Հոդված 3. Օրենքի 15–րդ հոդվածի 1–ին մասում «պետական տուրքը և» բառերից հետո լրացնել «,բացառությամբ ավտոմատ ծանուցման եղանակով ծանուցման դեպքերի,» բառերը

 Հոդված 4. Օրենքի 15–րդ հոդվածից հետո լրացնել նոր 15.1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ՝

    «Հոդված 15.1. Ավտոմատ ծանուցման եղանակով ծանուցման ենթակա տեսակի գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի վճարման անդորրագրում անհրաժեշտ տեղեկատվությունը

  1. Ավտոմատ ծանուցման եղանակով ծանուցման ենթակա տեսակի գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի վճարման անդորրագրի «Նպատակը» դաշտում նշվում են Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վավերապայմանները (տեղեկատվությունը)»։

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «զբաղվելու իրավունքը,» բառերից հետո լրացնել «բացառությամբ ավտոմատ ծանուցման եղանակով ծանուցման դեպքերի,» բառերը

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«3.1) սույն օրենքի 22.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում.»

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերում «սույն հոդվածի աղյուսակ» բառերը փոխարինել «սույն հոդվածի և սույն օրենքի 22.1-ին հոդվածի աղյուսակներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

Հոդված 8. Օրենքի 22–րդ հոդվածի 2–րդ մասի աղյուսակի 2–րդ բաժնի 1–ին և 3–րդ կետերը, 4–րդ բաժնի 1–ին, 1.1–ին, 1.2-րդ, 1.3–րդ, 3.1–ին, 8–րդ, 8.1–ին և  8.2–րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 3.1-ին և 3.2-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 10. Օրենքի 22–րդ հոդվածի 3-րդ, 5–րդ, 6-րդ և 7-րդ մասերում «սույն հոդվածի» բառերից հետո լրացնել «և 22.1–ին հոդվածի» բառերը։

Հոդված 11 Օրենքի 22–րդ հոդվածից հետո լրացնել նոր 22.1-ին հոդված հետևյալ բովանդակությամբ․

«22.1 Ավտոմատ ծանուցման եղանակով ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը

  1. Գործունեությունը համարվում է ավտոմատ ծանուցման եղանակով ծանուցման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:
  2. Ավտոմատ ծանուցման եղանակով ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը՝

 

 

Հ/հ

Ծանուցման ենթակա
գործունեության
տեսակը

Ծանուցում

 ներկայացրած անձանց հաշվառող մարմինը

Ոլորտ

Վայրի

պահանջ

1.

Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն

ԿՄ

-

Վ

2.

Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք

ԿՄ

-

Վ

3.

Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման, 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն

ԿՄ

Ա

Վ

4.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում

ԿՄ

Ա

Վ (միայն արտադրության մասո

5.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացնելուց հետո այլ խմբաքանակների իրացում

ԿՄ

Ա

 

6.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունք ձեռք բերելու համար

ԿՄ

Ա

Վ

7.

Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն

ԿՄ

-

Վ

8.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում

ԿՄ

Ա

-

9.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում

ԿՄ

Ա

 

10.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծելուց հետո այլ խմբաքանակների ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում

ԿՄ

Ա

 

 

  1. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել և հաշվառվել սույն հոդվածի աղյուսակի 4-րդ և 6-րդ կետերի գործունեության տեսակների համար: Այն դեպքում, երբ տնտեսավարողը հաշվառված է որպես 4-րդ կետի գործունեություն իրականացնող և վճարում է 6-րդ կետի գործունեության իրականացման համար պետական տուրք, ապա 6-րդ կետի գործունեության հաշվառման հաջորդող օրվանից իրավունքի ուժով դադարեցվում է 4-րդ կետի գործունեության հաշվառումը և գործունեությամբ զբաղվելու իրավունքը, իսկ երբ տնտեսավարողը հաշվառված է որպես 6-րդ կետի գործունեություն իրականացնող և վճարում է 4-րդ կետի գործունեության իրականացման համար պետական տուրք, ապա 4-րդ կետի գործունեության հաշվառման հաջորդող օրվանից իրավունքի ուժով դադարեցվում է 6-րդ կետի գործունեության հաշվառումը և գործունեությամբ զբաղվելու իրավունքը։
  2. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են սույն հոդվածի աղյուսակի 3-րդ և 4-րդ կամ 8-րդ և 9-րդ կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակները ավտոմատ ծանուցման համար վճարվող պետական տուրքի անդորրագրի «Նպատակը» դաշտում նշում են առանձին, կամ ներկայացնում են լրացուցիչ ծանուցում` 3-րդ կամ 4-րդ կամ 8-րդ կամ 9-րդ կետի գործունեության տեսակի իրականացման մասին։»:

Հոդված 12.  Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ստացած անձը համարվում է սույն օրենքով սահմանված նույն տեսակի գործունեության իրականացման ավտոմատ ծանուցում ներկայացրած անձ:
  3. Մինչև հաջորդ պետական տուրքի վճարման ժամկետի լրանալուն նախորդող մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմինը պատշաճ տեղեկացնում է հաշվառված անձանց օրենքով սահմանված կարգով ավտոմատ ծանուցում ներկայացնելու մասին։
  4. Լիազոր մարմինները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ստացած անձանց հաշվառում՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար ներկայացված տեղեկատվությանը համապատասխան և հրապարակել իրենց պաշտոնական կայքում։ Հրապարակելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այդ տեղեկատվությունը տրամադրել պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:
  5. Սույն օրենքով սահմանված լիազոր մարմիններ են համարվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունը հաշվառող մարմինները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի սահմանում լիազոր այլ մարմիններ:

 

 

  • Քննարկվել է

    08.07.2021 - 23.07.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

08.07.2021 10:16

kmuradyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3955

Տպել