Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«         »______________  2021  թվականի   N___-Ն

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ  ՇԵՆՔԵՐԸ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ  ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ (ԿԱԶՄԱՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» մասը, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերը, «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել`

1) Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու վերաբերյալ լիցենզավորված (մասնագիտացված) կազմակերպության եզրակացության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի  (կազմաքանդման ենթակա) ճանաչելու վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1)  12-ամսյա ժամկետում ՀՀկառավարությանքննարկմանըներկայացնել տեխնիկականվիճակիցելնելովբնակելի, հասարակականևարտադրականնշանակությանշենքերը/շինություններըշահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդմանենթակա) ճանաչելու վերաբերյալծրագրայինառաջարկներ՝ըստ միջոցառումների ժամանակացույցի.

2) մինչև տվյալ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մարտի 1-ն ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերը/շինությունները շահագործման համար ոչ պիտանի (կազմաքանդման ենթակա) ճանաչելու գործընթացի ապահովման վերաբերյալ:

3. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) նախաձեռնել միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքներ և եռամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված N1 հավելվածի պահանջները ենթակա են կատարման (պետական, համայնքային, մասնավոր և/կամ համաֆինանսավորման սկզբունքով ձևավորված միջոցներով) միջնաժամկետ, տարեկան բյուջետային և/կամ ներդրումային այլ ծրագրերի հաստատման և շենքերի ու շինությունների անձնագրավորման կարգն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    08.07.2021 - 23.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4317

Տպել