Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության   2001 թվականի հուլիսի 9-ի N 615 և 2001 թվականի օգոստոսի 6-ի N 708 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

       2001 թվականի հուլիսի 9-ի  N 615 որոշմամբ հաստատվել է <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը>> այսուհետև` (կարգ), որը գործում է մինչև այժմ : Սակայն ԲՈԿ-ի, բուհերի, գիտական կազմակերպությունների գիտական կոչումների շնորհման և հաստատման աշխատանքային գործընթացում կարգի որոշ կետեր բազմաթիվ տարընթերցումների առիթ են հանդիսացել և անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել խնդրահարույց կետերն` աշխատանքի արդյունավետության համար: Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի  N 708 որոշմամբ հաստատված գիտական կոչումների (դոցենտի և պրոֆեսորի) դիպլոմները և հայերեն, և ռուսերեն տարբերակներում հաստատվում են համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրություններով և համապատասխան կնիքներով, ինչի արդյունքում ստացվում է նույն անձի անունով երկու հավասարազոր դիպլոմ, ինչն անընդունելի է: Այդ իսկ պատճառով դիպլոմի  ռուսերեն հատվածից ստորագրություններին և կնիքներին առնչվող հատվածները անհրաժեշտ է  հեռացնել:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի  N 615 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի  N 708 որոշումների մեջ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը:

           Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի  N 615  և 2001 թվականի օգոստոսի 6-ի   N 708 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում): Որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի  N 615 որոշման մեջ կատարել ներկայացված փոփոխությունները,  ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի  N 708 որոշման մեջ գիտական կոչումների դիպլոմների ձևերը նույնպես առաջարկվող ձևով փոխել` դիպլոմի ռուսերեն հատվածը դիտել որպես դիպլոմի հայերեն հատվածի թարգմանություն, որն անհրաժեշտություն չկա հաստատելու առանձին ստորագրությամբ և կնիքով:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը:

Որոշման նախագծի ընդունմամբ <<Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը>> կհստակեցվի և տարընթերցումների առիթ չի հանդիսանա և ավելի արդյունավետ կդարձնի բուհերի, գիտական կազմակերպությունների և ԲՈԿ-ի աշխատանքային գործընթացը համապատասխան օրենսդրության միատեսակ կիրառման առումով:

ՀՀ-ում շնորհվող գիտական կոչումների դիպլոմների ձևերը կհամապատասխանեցվեն օրենքի պահանջներին: Մասնավորապես` դիպլոմի ռուսերեն հատվածը կհանդիսանա որպես դիպլոմի հայերեն հատվածի թարգմանություն, որն  առանձին ստորագրությամբ և կնիքով հաստատելու անհրաժեշտություն չի ունենա:

 

  • Քննարկվել է

    01.07.2021 - 16.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4293

Տպել