Հիշել նախագիծը

«Եվրասիական տնտեսական միության եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Եվրասիական տնտեսական միության եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

2021 թվականի ապրիլի 19-ին ընդունվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 11-րդ հոդվածի համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածը վերաշարադրվել է և նախատեսվել է դրույթ, որ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանում է Կառավարությունը:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Կառավարության որոշում, որով կսահմանվի Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը:

2. Առկա իրավիճակը.

Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանում է Կառավարությունը, սույն Կառավարության որոշման նախագծով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակն է սահմանել Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման արդյունավետ և գործուն կարգ: Նախագծի ընդունմամբ կապահովվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

«Եվրասիական տնտեսական միության եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի նվազեցում և եկամուտների ավելացում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    28.06.2021 - 13.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3199

Տպել