Հիշել նախագիծը

Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

 

 

 

Իրավական ակտի հիմնավորումը

«Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

1.

Անհրաժեշտությունը

 

       Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 18.07.2017թ. թիվ 02/24.9/16464-17 հանձնարարականը` կապված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ուղղված 03.07.2017 թվականի թիվ 01/02/2419-17 գրությամբ բարձրացված խնդրի` ներկայումս Ծառայության կողմից զբաղեցրած Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 4/9 հասցեում գտնվող 108 քառ.մետր մակերեսով տարածքի վարձակալության անհրաժեշտության մասին, առ այն, որ այստեղ պահվում են 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց շուրջ 106700 անձնական/ընտանեկան գործեր, և այդ տարածքում շարունակվում են դրանց թվայնացման աշխատանքները` մշակվել է ՀՀ կառավարության սույն որոշման նախագիծը:    

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

 Ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնականոն գործունեությունը ապահովելու անհրաժեշտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծով առաջարկվում է վարձակալել և անհատույց օգտագործման տրամադրել Ծառայության կողմից ներկայումս զբաղեցրած Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 4/9 հասցեում գտնվող 108 քառ.մետր մակերեսով տարածքը և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին 2017 թվականին հատկացնել  2700.0 հազ.դրամ: Վարձակալության ամսական վճարը կկազմի 300.0 հազ.դրամ:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Այս պահի դրությամբ պետական սեփականություն հանդիսացող համապատասխան վարչական տարածքի բացակայությունը հիմք է հանդիսացել ՌԴ քաղաքացի Փառանձեմ Պարգևի Հանեսյանից ինն  ամիս ժամկետով վարձակալել 108 քառ. մետր մակերեսով տարածք  և նույն ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

        Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը տարածքով ապահովելու հարցը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

        Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

6.

Ակնկալվող արդյունքը

 

       Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության բնականոն գործունեության  ապահովում:

7.

Այլ տեղեկություններ

 

        չկան

 

 

 

«Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը

 

չկա

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

ստանձնած պարտավորություններ չկան

 

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1.

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Որոշման նախագիծը հրապարակվել է www.e-draft.am կայքում

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Տարածք վարձակալելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատույց օգտագործման տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

                                                                         

  • Քննարկվել է

    27.07.2017 - 11.08.2017

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7613

Տպել