Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի «________________» «_____»  N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված «Թաղման և դիակիզման կարգի» 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

գերեզմանատան տնօրինություն` համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից հուղարկավորության կազմակերպման համար ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն, իսկ պետական գերեզմանատների դեպքում` լիազորված պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների դեպքում` գերեզմանատունը շահագործողը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձը.

դիակ - մահացած մարդու մարմին.

աճյուն - դիակիզված մարմին (մոխիր).

ավանդական գերեզմանատուն - դիակների թաղման համար տեղեր (հողամասեր) պարունակող քաղաքաշինական համալիր կամ օբյեկտ.

դիակիզման գերեզմանատուն - աճյունների թաղման գերեզմանատուն.

խառը գերեզմանատուն - ավանդական և դիակիզումից հետո թաղման համատեղ գերեզմանատուն.

գյուղական բնակավայրի գերեզմանատուն - գյուղական բնակավայրում տեղակայված գերեզմանատուն.

փակ գերեզմանատուն - գերեզմանատուն, որտեղ մնացած ազատ գերեզմանների քանակը պակաս է դրա վրա առկա գերեզմանների ընդհանուր թվի 1%-ից և լրացուցիչ հուղարկավորության վայրեր ավելացնելու հնարավորություն չկա.

բաց գերեզմանատուն - գերեզմանատուն, որտեղ համայնքը անվճար հողատարածքներ է հատկացնում ընտանեկան կամ առանձին հուղարկավորությունների համար.

դիակիզարան - շենք, որը նախատեսված է դիակիզման համար.

դիակիզում - մահացած մարդու մարմնի այրում հատուկ վառարաններում.

կրեմացիոն վառարան (դիակիզիչ) - հարակից սարքավորումների հետ միասին դիակիզման հատուկ վառարան հանույթ հողում՝ դագաղի մեջ կամ առանց դրա մարմինը կամ աճյունասափորը (աճյունով կամ առանց) թաղելու համար.

թաղման սափոր (աճյունասափոր) - չքայքայվող նյութից (մետաղյա կամ պլաստիկ) պատրաստված կափարիչի հերմետիկությունն ապահովող սրվակ (տրամագիծը` 0,15 մ, երկարությունը` 0,20 մ), որտեղ տեղադրվում է մահացածի մարմնի դիակիզումից հետո ստացված մոխիրը.

խորշ - խորացված խուց (բջիջ) պատի մեջ` աճյունով սափորի կամ դագաղի թաղման (տեղադրման) համար, որը սովորաբար ծածկված է հուշատախտակով.

կառավարիչ-  հիմնարկ-ձեռնարկության (ՀՈԱԿ, ՊՈԱԿ, տնօրինություն) գործերը վարող՝ տնօրինող պաշտոնյա կամ ղեկավար անձ.

հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար հատուկ կառուցված պատ.

հուղարկավորություն - դիակը կամ աճյունը թաղելու գործընթաց.

չպահանջված դիակ - դիակ, որը ճանաչված չէ և/կամ չի պահանջվել հարազատների (բարեկամների, ընկերների և այլն) կողմից.

ծիսական շենք, սենյակ, գոտի - կազմակերպված ճարտարապետական ​​միջավայր հրաժեշտի արարողություն անցկացնելու համար.

դամբարան - թաղման համար նախատեսված ստորգետնյա կամ հողի մեջ խորացված շինություն, շենքի կամ շինության մաս.

սանիտարապաշտպանիչ գոտի- արդյունաբերական ձեռնարկությունների, այլ վնասակար ազդեցություն ունեցող օբյեկտների և մերձակա բնակելի կամ հասարակական տարածքների միջև ընկած խզման գոտի։ Ստեղծվում է բնակչությանը վնասակար գործոնների (աղմուկ, փոշի, արդյունաբերական թույներ պարունակող գազանման և այլ վնասակար արտանետումներ, վիբրացիա, էլեկտրամագնիսական ճառագայթում) ազդեցությունից զերծ պահելու նպատակով.

բարոյական պաշտպանության - թաղման համար նախատեսված շենքերի և շինությունների գործունեությունը տեսողական քողարկող կանաչապատ շերտ:

 

1) Ըստ տիպաբանական դասակարգման գերեզմանատները ստորաբաժանվում են.

  • հասարակական,
  • կրոնական,
  • ռազմական:

2) Ըստ թաղումների տեսակների, դրանք կարող են լինել.

  • ավանդական,
  • դիակիզումից հետո թաղումներով,
  • թաղման խառը մեթոդներ:»:

 

2. Հավելված N 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հավելված 4-ը կցված է

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

                                                                                                                                                          

  • Քննարկվել է

    22.06.2021 - 07.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4395

Տպել