Հիշել նախագիծը

«Լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________2017թ.№ ______Ն

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱ­ՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱ­ՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՄԻՋև ԿՆՔ­ՎՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 14.2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրա­վունքի տրամադրման համար հայտարա­րված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնք­վող նախնական պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն Հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ 

 

 

Հավելված

           ՀՀ կառավարության  2017  թվականի

              _________   _____-ի  N  ____  -  Ն որոշման

 

Ն Ա Խ Ն Ա Կ Ա Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱ­ՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ԿՆՔ­ՎՈՂ

(օրինակելի ձև)

 

քաղ. Երևան   

____ ______________ 20 թ.

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 20.2 հոդվածի 5-րդ մասով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը` ի դեմս նախարար _______________________ի, ով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, իր լիազորությունների սահմաններում (այսուհետ` լիազոր մարմին) մի կողմից, և ________________________ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս _______՝_________________, ով գործում է _____ հիման վրա, մյուս կողմից, հաշվի առնելով, որ ընկերությունը հաղթող է ճանաչվել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված 20__ թվականի __________-ի __-ին հայտարարված մրցույթում, կնքեցին սույն նախնական պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին:

      1.Պայմանագրիառարկան է

Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար ներկայացվող դիմումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետների սահմանումը:

      2.Կողմերըսահմանում են հետևյալ ժամկետները՝

1)  ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար ներկայացվող դիմումի համար՝ __30___ օրացուցային օր.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համար՝ ___30__ օրացուցային օր.

3) երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու համար՝ ___60__ օրացուցային օր:

 

      3.Ծանուցում 

 Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև ծանուցումները, հաղորդումների կատարումը համարվում է պատշաճ, եթե կատարված է գրավոր և տրված է առձեռն, կամ ուղարկված է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստով կամ կատարված է փոխանցում ֆաքսի միջոցով կողմի ստորև նշված հասցեով կամ այդ նպատակով կողմի նշած մեկ այլ հասցեով, ընդ որում յուրաքանչյուր դեպքում պետք է առկա լինի գրավոր ստացական, որը կարող է փոխանցվել էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով:

     4.Անհաղթահարելի ուժի, ինչպես նաև կողմերի գործունեության հետ չկապված դեպքեր 

 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ դեպքեր, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

    5.Վեճերի լուծումը

Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

    6.Այլ դրույթներ

 6.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից այն ստորագրելու օրվանից և գործում է մինչև Պայմանագրի 2-րդ կետով սահմանված ժամկետների ավարտը:

6.2 Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից՝ հայերեն լեզվով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

     7.Կողմերի վավերապայմանները

 

Լիազոր մարմին _______________________________________________________________

                                                   (գտնվելու վայրը)

______________________________________________________________________________________________________________________________

(հեռախոսահամարները, կապի այլ միջոցները, հաշվարկային հաշիվ)

ԸՆկերություն________________________________________________________________

                           (գտնվելու վայրը, հարկային կոդը)

___________________________________________________________________________________________________________________________

(հեռախոսահամարները, կապի այլ միջոցները, հաշվարկային հաշիվ)

 

 ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԱՆՈՒՆԻՑ

    ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

_____________________________

 _____________________________

     (անունը, ազգանունը, պաշտոնը)

     (անունը, ազգանունը, պաշտոնը)

 _____________________________

_____________________________

      (ստորագրությունը)

      (ստորագրությունը)

 _____    ___________

 _____   _____________

Կ.Տ.

 Կ.Տ.

(այն դեպքում, երբ ընկերությունը կնիք չունի, այդ մասին հայտարարվում է՝ ձեռագրով նշելով «Ընկերությունը կնիք չունի», և ստորագրվում Պայմանագիրը ստորագրողի կողմից)

 

  • Քննարկվել է

    27.07.2017 - 18.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 621

Տպել