Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՂ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՂ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ  2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով`

 

Հ ր ա մ ա յ ու մ  ե մ`

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող դասարանների 2021-2022 ուսումնական տարվա  ուսումնական պլանը` համաձայն Հավելվածի։
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը` Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող դասարանների ֆինանսավորումն իրականացնել` հիմք ընդունելով Հավելվածով հաստատված ուսումնական պլանը:
  3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մնացած դասարանների ֆինանսավորումը իրականացնել՝ հիմք ընդունելով Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
  4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությանը՝ ապահովել ուսումնական հաստատությունների գործունեությունը` օրինակելի ուսումնական պլանների պահանջներին համապատասխան:

 

 

                                                                                          ՎԱՀՐԱՄ  ԴՈՒՄԱՆՅԱՆ

   /պաշտոնակատար/

                        

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

 և սպորտի նախարարի

2021 թվականի  հունիսի      -ի

N           -Ն  հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՂ

2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ  2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

 Ընդհանրական պարզաբանումներ

 

  1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ Հաստատություն) առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների (այսուհետ՝ Փորձարկող դասարաններ) 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական պլանը (այսուհետ` Ուսումնական պլան), ունի  երկու՝ պետական և դպրոցական բաղադրիչներ։
  2. Ուսումնական պլանի պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը:
  3. Ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Հաստատության կողմից սահմանված առարկաներին, պետական բաղադրիչով սահմանված առարկաներին և խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ:
  4. Փորձարկվող դասարաններում դպրոցական (անհատական) բաղադրիչի ժամերը, որպես ուսումնական խմբակներ հատկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից երաշխավորված «Առողջ ապրելակերպ» դասընթացին, 8-11-րդ դասարաններում՝ «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրին, 10-11-րդ դասարանում՝ ռազմամարզական ճամբարներում՝ ՆԶՊ-ի ուսուցմանը:
  5. Փորձարկող դասարաններում Հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
  6. Փորձարկող դասարաններում սովորողների շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է Հաստատությունը:
  7. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է պետական բաղադրիչով նախատեսված առարկաներին, Հաստատության կողմից սահմանված առարկաներին, խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ, ինչպես նաև Հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:
  8. Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական Հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից:
  9. Հաստատությունը Ուսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը(ները)։
  10. Հաստատության ավագ աստիճանի 10-րդ դասարանում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկայական ծրագիր ունեցող այլ լեզու:
  11. Հաստատության ավագ աստիճանում ուսուցումն իրականացվում է Հիմանական և Նպատակային առարկայական ծրագրերով։ Հաստատությունում ձևավորվում են առարկան հիմանական և նպատակային ծրագրերով ուսումնասիրող ուսումնական խմբեր։
  12. Հաստատության ավագ աստիճանի 10-րդ դասարանի և առանձին գործող ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողը առարկան կարող է ուսումնասիրել տվյալ ուսումնական առարկայի Հիմանական կամ Նպատակային առարկայական ծրագրով և Հաստատության կողմից ընդգրկվում է այդ ծրագիրը ուսումնասիրող խումբ։
  13. Այն դեպքում, երբ սովորողը պետական բաղադրիչով տրված առարկան ուսումնասիրում է Նպատակային ծրագրով, նույն առարկան Հիմնական ծրագրով չի ուսումնասիրում։
  14. Այն սովորողները, որոնք Հաստատության ավագ աստիճանում ուսումնասիրում են բնագիտամաթեմատիկական առարկաները Նպատակային ծրագրերով, 10-րդ դասարանում «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառից ուսումնասիրում են «Հասարակագիտություն» ինտեգրված ուսումնական առարկան:
  15. Այն սովորողները, որոնք Հաստատության ավագ աստիճանում առարկայական ծրագիրը ուսումնասիրում են Նպատակային ծրագրով հայագիտական, հասարակագիտական    առարկաներ և օտար լեզուներ, 10-րդ դասարանում «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ուսումնական բնագավառից  ուսումնասիրում են «Բնագիտություն» ինտեգրված ուսումնական առարկան:
  16. Հաստատության՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման մեջ չընդգրկված դասարաններում ուսումնական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» պահանջներին համապատասխան:

 

Հաստատության փորձարկող դասարանների ուսումնական պլանի պարզաբանումներ

 

  1. Հաստատության 2-րդ դասարանում պետական բաղադրիչը կազմված է «Մայրենի», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու», «Մաթեմատիկա» առարկաներից, իսկ դպրոցական բաղադրիչը կազմված է հանրակրթության պետական չափորոշչով սահմանված յուրաքանչյուր ուսումնական բնագավառի ուղղվածությանը համապատասխան մեկ կամ մի քանի ուսումնական առարկաներով կամ դասընթացներով և խմբակներով։
  2. Հաստատության 2-րդ դասարանում առարկայացանկի ձևավորման սկզբունքներն են․
    1) մաթեմատիկան ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, ինչպես նաև մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղի ուսուցման միջոցով զարգացնող առանձին առարկայով (օրինակ՝ «Մաթեմատիկա», «Շախմատ» առարկաներ),

2) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը ներկայացվում է թվային սարքերից և ծրագրերից օգտվելու կարողություններ ձևավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկա),

3) տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը ներկայացվում է առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Տեխնոլոգիա» առարկա),

4) «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհն ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկա),

5) «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է մեկ օտար լեզվով, որը ռուսերենն է:

6) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Մայրենի» առարկա),

7) «Արվեստ և արհեստ» բնագավառը ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով (օրինակ՝ «Կերպարվեստ»,  «Երաժշտություն» առարկաներ, «Արվեստ» ինտեգրված առարկա),

8) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներկայացվում է առանձին առարկաներով (օրինակ՝ «Ֆիզկուլտուրա» առարկա).

  1. Հաստատության 5-րդ դասարանում առարկայացանկի ձևավորման սկզբունքներն են
  • ԲՏՃՄ բնագավառը ներկայացվում է բնագիտություն ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Բնություն» առարկա).
  • մաթեմատիկան ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Մաթեմատիկա»),
  • տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը ներկայացվում է թվային սարքերից և ծրագրերից օգտվելու կարողություններ ձևավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկա),
  • տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով (օրինակ՝ «Տեխնոլոգիա» առարկա),
  • «Օտար լեզուներ» բնագավառը, բացի ռուսերենից, ներկայացվում է առնվազն ևս մեկ օտար լեզվով,
  • «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Մայրենի» առարկա),
  • «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով (օրինակ՝ «Իմ հայրենիքը» առարկա),
  • «Արվեստ և արհեստ» բնագավառը ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով (օրինակ՝ «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաներ, «Արվեստ» ինտեգրված առարկա),
  • «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներկայացվում է առանձին առարկաներով (օրինակ՝ «Ֆիզկուլտուրա» առարկա).
  1. Հաստատության 7-րդ դասարանում առարկայացանկի ձևավորման սկզբունքներն են
    1) ԲՏՃՄ բնագավառում՝

ա. բնագիտությունը ներկայացվում է առանձին բնագիտական առարկաներով (օրինակ՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներ),

բ. մաթեմատիկան ներկայացվում է առանձին մաթեմատիկական առարկաներով («Հանրահաշիվ», Երկրաչափություն» առարկաներ),

գ. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը ներկայացվում է կիրառական ծրագրերի ուսումնասիրության միջոցով կյանքի պահանջներին և ապագա կրթությանը, աշխատանքային գործունեությանը բավարարող համակարգչային անհրաժեշտ հմտություններ զարգացնող առանձին ուսումնական առարկայով (օրինակ՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկա),

2) «Օտար լեզուներ» բնագավառը, բացի ռուսերենից, ներկայացվում է առնվազն ևս մեկ օտար լեզվով:

3) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով (օրինակ՝ «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ).

4) «Հայրենագիտություն» բնագավառը ներկայացվում է  առանձին առարկայով (օրինակ՝ «Հայոց պատմություն» առարկա).

5) «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառն ընդգրկում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներ («Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաներ).

6) «Արվեստ և արհեստ» բնագավառը ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով (օրինակ՝ «Կերպարվեստ»,  «Երաժշտություն», «Թատրոն», «Արվեստ» ինտեգրված առարկա).

7) «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներկայացվում է առանձին առարկաներով (օրինակ՝ «Ֆիզկուլտուրա»).

  1. 10-րդ դասարանում ուսումնական պլանի պետական բաղադրիչը կազմված է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Օտար լեզու», «Հայոց պատմություն», «ՆԶՊ» և «Ֆիզկուլտուրա» առարկաներից և առնվազն մեկ ընտրովի առարկայից՝ «Բնագիտություն» և (կամ) «Հասարակագիտություն»։
  2. Միջնակարգ դպրոցի ավագ դասարանը և առանձին գործող ավագ դպրոցի դասարանը տվալ ուսումնական առարկան նույն ծրագրով ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբ է:
  3. Միջնակարգ դպրոցի ավագ դասարանի և առանձին գործող ավագ դպրոցի դասարանի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչը հատկացվում է պետական բաղադրիչով սահմանված առարկաներին, սովորողի կողմից ընտրված, Հաստատության կողմից սահմանված առարկաներին, ինչպես նաև խմբակներին և ուսումնական նախագծերին:
  4. 7-րդ և 10-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։
  5. Ուսումնական պլանի պետական բաղադրիչի առարկաները ուսումնասիրվում են Հիմնական ծրագրերով, իսկ դպրոցական բաղադրիչի առարկաները՝ Նպատակային ծրագրերով:
  6. 10-րդ դասարանում ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչը ձևավորվում է յուրաքանչյուր սովորողի համար առանձին և կազմված է սովորողի կողմից ընտրված առարկաներից։
  7. Հաստատության (միջնակարգ և առանձին գործող ավագ դպրոց) առանձին դասարանների ուսումնական պլանը կազմվում է տվյալ դասարանի ուսումնական պլանի պետական բաղադրիչի և սովորողի կողմից ընտրված առարկաների հիման վրա:
  8. Ուսումնական առարկան Հիմնական կամ Նպատակային ծրագրերով ուսումնասիրել ցանկացող սովորողներից ձևավորվում են առանձին ուսումնական խմբեր, եթե սովորողների թիվը չի գերազանցում 25-ը: Եթե ուսումնական խմբում սովորողների թիվը 25-ից ավելի է, ապա ձևավորվում է նոր ուսումնական խումբ։
  9. Այն դեպքում, երբ 10-րդ դասարանում ուսումնական պլանի պետական բաղադրիչի ուսումնական առարկայի ծրագրերով սահմանված Հիմնական կամ Նպատակային ծրագրեր ընտրած սովորողներից ձևավորված խմբի թվաքանակը չի գերազանցում 25-ը, կարող է կազմվել մեկ ուսումնական խումբ երկհամակազմ դասարանի ձևավորման սկզբունքով, որն ուսումնասիրում է նույն առարկան տարբեր ժամաքանակներով։
  10. Տարրական դպրոցի 2-րդ դասարանում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցի 5-րդ և 7-րդ և  ավագ դպրոցի 10-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների դասաժամերին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:
  11. Հաստատության ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ուսումնական պարապմունքների ընթացքում տրվող արձակուրդների ժամկետները կարգավորվում են «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետութան կրթության, գիտութան, մշակույթի և սպորտի նախարարի N……..հրամանի Հավելված 1-ի, իսկ մյուս դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հավելված 2-ի պահանջներին համապատասխան, բացառությամբ Հաստատության Փորձարկող դասարանների:
  • Քննարկվել է

    07.06.2021 - 22.06.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3797

Տպել