Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունների բարելավման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագիծը միտված է վերոհիշյալ որոշմամբ հաստատված կանոնների  գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների լրամշակմանը, նոր կարգավորումների սահմանմանը:

Նախագծով նախատեսվող լրամշակումներից են էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ներառված ինքնավար էներգաարտադրողի  առևտրային  հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարման  մեխանիզմի ներդրումը: Ինչպես նաև, ինքնավար էներգաարտադրողին հնարավորություն է տրվում տեղակայելու առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք:

Բացի այդ, հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում, երբ սպառողի փաստացի սպառած էլեկտրաէներգիայի քանակից ավել քանակություն է նշվել փաստաթղթում, նախագծով առաջարկվում է մատակարարի նկատմամբ ի օգուտ սպառողի տույժի վճարման կարգավորումներ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս կանոններով սահմանված չեն ինքնավար էներգաարտադրողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ներառված  առևտրային  հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարման  մեխանիզմները և ինքնավար էներգաարտադրողի   գործունեության ընթացքում էլեկտրաէներգիայի օգտագործման և առաքման հաշվառման ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել ներդնել և կիրառել  հաշվառքի սարքի խափանումների դեպքում համապատասխան վերահաշվարկման բանաձև: Բացի այդ,  ելնելով   ինքնավար էներգաարտադրողի էլեկտրաէներգիայի սպառման և առաքման հաշվառման առանձնահատկություններից՝ անհրաժեշտ է ընձեռնել  վերստուգիչ հաշվառքի սարքի կիրառման հնարավորություն:

Հանձնաժողով ստացվող դիմումների վերլուծության արդյունքներից ելնելով՝ անհարժեշտություն է առաջացել հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում մատակարարի նկատմամբ ի օգուտ սպառողի կիրառել  տույժ:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է հստակեցնել առկա կարգավորումները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ, մասնավորապես՝ մատակարար - ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառող իրավահարաբերությունների բարելավմանը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների  հետ:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման մոտեցումները, որի արդյունքում առավել կբարելավվեն մատակարար-բաժանորդ, մասնավորապես՝ մատակարար - ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառող իրավահարաբերությունները:

 

  • Քննարկվել է

    01.06.2021 - 17.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1465

Տպել