Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 10.01.2024 - 26.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի №103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանն առնչվող իրավակարգավորումները բովանդակային առումով համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման քաղաքականությանը, իսկ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանն առնչվող իրավակարգավորումները՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին։ Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում  մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության և մինչև 5.8 ՄՎտ դրվածքային հզորությամբ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները կազատվեն Հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջից, ինչը հնարավորություն կտա վերջիններիս կրճատել վարչական ծախսերը և ազատվել անհարկի վարչարարությունից:
0 874

Քննարկվել է 01.06.2021 - 17.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման մոտեցումները և կբարելավվեն մատակարարի և ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների կարգավորվող իրավահարաբերությունները: Մասնավորապես, նախագծով առաջարկվող լրամշակումներից է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ներառված ինքնավար էներգաարտադրողների  առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկման մեխանիզմի ներդրումը: Ինչպես նաև, ինքնավար էներգաարտադրողին հնարավորություն է տրվում տեղակայելու առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք: Բացի այդ, հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում, երբ սպառողի փաստացի սպառած էլեկտրական էներգիայի քանակից ավելի քանակություն է նշվել հաշվարկային փաստաթղթում, նախագծով առաջարկվում է մատակարարի նկատմամբ ի օգուտ սպառողի տույժի վճարման կարգավորումներ:
0 1442

Քննարկվել է 11.01.2021 - 27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման 1-ին կետով հաստատված` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 68-րդ կետի համաձայն՝ սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը  իրականացնում է մատակարարը` սպառողի գրավոր դիմումի հիման վրա, և այդ դեպքում սպառողը պարտավոր է մատակարարին վճարել կանխավճար կանոնների 69-րդ կետում սահմանված չափով, որի մարումը սկսվում է առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից մեկ տարի հետո` սպառած էլեկտրաէներգիայի արժեքից այն նվազեցնելու միջոցով: Գործնականում լինում են դեպքեր, երբ պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում անհրաժեշտություն է առաջանում փոխարինել առևտրային հաշվառքի սարքը: Այդ դեպքում, աջակցող կողմը պատրաստակամ է լինում վճարել կանխավճարի գումարը, իսկ այդ գումարի մարման (կանոնների 68-րդ կետով սահմանված կարգով սպառած էլեկտրաէներգիայի արժեքից նվազեցնելու միջոցով) շահառու է հանդիսանում կոնկրետ տվյալ բաժանորդը, ինչը իրական դժվարություններ է առաջացնում աջակցության ծրագրերի իրականացման համար՝ առաջացնելով վարչարարական խոչընդոտներ: Նախագծով առաջարկվում է իրավասություն տալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, պետական, համայնքային կամ միջազգային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում (պետական լիազոր, տարածքային կառավարման մարմինների կամ Երևանի քաղաքապետարանի գրությամբ հիմնավորված դեպքերում) ընդունել առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման գործընթացին առնչվող անհատական որոշումներ և սահմանել առանձնահատկություններ:
0 1294

Քննարկվել է 16.05.2018 - 01.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի №218Ն որոշմամբ սահմանված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման ժամկետը։
0 7200

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 21.03.2017 - 09.04.2017

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին կետի «հասարակական» բառը փոխարինել «հանրային» բառով, «բաշխման» բառից առաջ դրված «ու» շաղկապը փոխարինել ստորակետով, «բաշխման» բառից հետո ավելացնել «ու մատակարարման» բառերը, «օպերատորի» բառից հետո ավելացնել «էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի» բառերը, «ծառայության իրականացման» բառերից հետո ավելացնել «Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առևտրի» բառերը:
0 9848