Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը՝

«Հայաստանի Հանրապետության կառավարության 08.07.2010թ. թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է Քիմիական զենքի արգելման Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) վավերացմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից: Սույն որոշման մեջ լրացում կատարելու պահանջը ներկայացվել է Քիմիական Զենքի Արգելման Կազմակերպության կողմից:

Որոշման մեջ ավելացվել է Կոնվենցիայով չարգելված նպատակների եզրույթի սահմանումը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի սահմանվում Կոնվենցիայով չարգելված նպատակների եզրույթի հասկացությունը:

  1. Բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը պայմանավորված է Քիմիական զենքի արգելման Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից: 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը՝

Նախագծի ընդունման նպատակն է լրացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ առկա բացթողումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը՝

Որոշման մեջ կտրվի Կոնվենցիայով չարգելված նպատակների եզրույթի սահմանումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք՝

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը՝

Ներկայացված Նախագծի ընդունմամբ կվերացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում առկա բացթողումը: 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ նախատեսելու մասին՝

«Հայաստանի Հանրապետության կառավարության 08.07.2010թ. թիվ 861-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Նախագծի ընդունումը 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսում:

 

  • Քննարկվել է

    31.05.2021 - 15.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2967

Տպել