Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1699-Ն և 2021 թվականի փետրվարի 18-ի N 214-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը համայնքների ղեկավարներին պատվիրակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1699-Ն և 2021 թվականի փետրվարի 18-ի N 214-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը համայնքների ղեկավարներին պատվիրակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք), որով քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները վերացվել են: Այժմ Օրենքի համաձայն գործելու են քաղքացիական կացության սպասարկման կենտրոններ, որոնք Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ գործակալության բաժին կամ առանձին նստավայրեր են, որոնք իրականացնում են Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը:

Ուստի՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1699 որոշումը և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավաման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը քաղաքացիական կացության գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը պատվիրակել համայնքների ղեկավարիներին ենթակայությանը:

2.Առկա իրավիճակը.

2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը, որը ուժի մեջ է մտնելու 2021 թվականի մայիսի 16-ին: Օրենքի եզրափակիչ մասը և անցումային դրույթները սահմանող 83-րդ հոդվածի 6-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով, որ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1699-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները հանձնվել են համայնքների ենթակայությանը, անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը, քանի որ Օրենքով այլևս նախատեսված չեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ, դրանք բոլորը արդեն համարվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ:

Վերոգրյալից ելնելով այս նախագծով նախատեսվում է կարգավորել նշված հարցը՝ ուժը կորցրած ճանաչելով Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1699-Ն որոշումը և արդեն Օրենքի դրությներին համապատասխան Արդարադատության նախարարի 2021 թվականի մայիսի… թիվ որոշմամբ սահմանված սպասարկման կենտրոների գործառույթների իրականացումը պատվիրակել համապատասխան համայնքների ղեկավարներին:

Նախագծով նաև նախատեսվում է սահմանել այն սպասարկման կենտրոնների հաստիքների քանակը և դրանց համար նախատեսվող ֆինանսավորման չափը, որոնց գործառույթների իրականցումը պատվիրակվել է համայքների ղեկավարներին:

Արդյունքում ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման  ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» N 214-Ն որոշումը:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակն է գործող իրավակարգավորումները համապատասխանեցնել Օրենքով սահմանված դրույթներին: Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքով սահմանված համապատասխան դրույթների կատարումը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1699-Ն և 2021 թվականի փետրվարի 18-ի N 214-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը համայնքների ղեկավարներին պատվիրակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    27.05.2021 - 11.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական կացության ակտերի գրանցում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3242

Տպել