Հիշել նախագիծը

<<Հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ (ԿԱՄ) ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը), կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

  «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքով (03.06.2020թ. ՀՕ-290-Ն) վավերացվել է 2019թ. մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը: Այդ համաձայնագրի առանձին հոդվածներով նախատեսված են դրույթներ, որոնց կիրարկումն ապահովելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ պետք է սահմանվեն համապատասխան կարգավորումներ:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրով նախատեսվում է որոշ ապրանքատեսակների մասով ներդնել հետագծելիության մեխանիզմ, նպատակ ունենալով հաստատելու մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականությունը, ստեղծելու մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ, ինչպես նաև ապահովելու այդ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության իրականացումը:

Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունների կառավարությունները պետք է սահմանեն անդամ պետության իշխանության այն մարմինը կամ կազմակերպությունը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումը: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021թ. փետրվարի 3-ից:

Միաժամանակ, ՀՀ վարչապետի 27.09.2020թ. N1100-Ա որոշման հավելվածի, որով սահմանված են համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար կատարման ենթակա միջոցառումները` ըստ կատարողների (համակատարողների), 4-րդ կետով սահմանված միջոցառմանը համապատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն համարվում է լիազոր մարմին` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին համապատասխան հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովելու համար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

          «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի դրույթների կիրարկման ապահովում:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:

  • Քննարկվել է

    20.05.2021 - 04.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4064

Տպել