Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշումը սահմանում է հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը, սակայն այդ իրավահարաբերություններն արդյունավետ կարգավորելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի լրացումներ և փոփոխություններ։

Հարկ է նկատել, որ առկա կարգավորմամբ մրցույթի թե թեստավորման, թե հարցազրույցի փուլերը պարտադիր են հարկադիր կատարման թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝ անկախ հավակնորդի մասնագիտական որակավորումից, դրա աստիճանից, աշխատանքային փորձառությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ մրցույթին նախորդող մեկ տարում համապատասխան խմբի պաշտոնը համալրելու համար կազմակերպված մրցույթի շրջանակում հավակնորդը հաղթահարել է թեսթավորման փուլը  և այլն։

Արդյունքում պաշտոնի անձնագրում պահանջվող գործառույթերին տիրապետող, իրավական փորձ և գիտելիքներ ունեցող  հավակնորդից պահանջվում է կրկին հանձնել թեսթ, ինչը, կարծում ենք,  ավելորդ գործընթաց է և ստեղծում է արհեստական խոչընդոտներ թափուր պաշտոններն օր առաջ համալրելու համար։

Ավելին, գործող կարգավորումներով թափուր հաստիքի լրացնելը տևում է ամիսներ, արդյունքում, օրինակ՝ հարկադիր կատարողի բացակայության պատճառով կարող են խախտվել կատարողական գործողությունների՝ օրենքով սահմանված ժամկետները՝ առաջացնելով կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը։

Այպիսով, հաշվի առնելով Ծառայությունում կադրային մեծ արտահոսքը, թափուր հաստիքների օր առաջ համալրելու  խնդիրը՝ անհրաժեշտություն է առաջացել հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների ընթացակարգերը դարձնել առավել ճկուն, պարզեցված և ուղղորդված՝ բացահայտելու հավակնորդների մասնագիտական կարողություններն ու անձնական հմտությունները։

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվող լրացումները և փոփոխությունները ուղղված են վերոգրյալ խնդիրների լուծմանը։ Կատարվել են նաև որոշակի հստակեցումներ, որոնք առնչվում են մրցույթի նշանակման ժամկետներին, ինչպես նաև կրում են տեխնիկական բնույթ։ Նախատեսվում է սահմանված պահանջներին բավարարող անձանց դեպքում առանց թեստավորման փուլի կազմակերպման անցկացնել մրցույթի միայն հարցազրույցի փուլը։ Այս մոտեցման հիմքում դրվում են անձի մասնագիտական որակավորումը, դրա աստիճանը և աշխատանքային փորձառությունը, որը հնարավոր է ստուգել նաև առանց թեստավորման փուլի։

Ավելին, կարգի համաձայն՝ հարցազրույցի փուլում ստուգվում է մասնակիցների մոտ    տվյալ պաշտոնում արդյունավետ աշխատելու, պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթները պատշաճ իրականացնելու համար  անհրաժեշտ գիտելիքները։

Ընդ որում հարկ է նշել, որ որոշակի  մասնագիտական որակավորում, աշխատանքային փորձառություն ունեցող հավակնորդների համար պարզեցված կարգով մրցույթի անցկացումը նախատեսված է  նաև դատավորների, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի թափուր հաստիքների լրացման դեպքում ևս։

Նաև առաջարկվում է մրցույթի թեստավորման փուլի հաղթահարման համար թեստային առաջադրանքներին գործող 75 տոկոս նվազագույն շեմը փոփոխել՝ սահմանելով 70 տոկոս նվազագույն շեմ։

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանաի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը թույլ կտա նախատեսել արդյունավետ կարգավորումներ մրցույթների կազմակերպման և անցակացման համար ինչպես թափուր պաշտոնների համալրումը ողջամիտ ժամկետներում ապահովելու, այնպես էլ որակավորված և փորձառու անձանց համար պարզեցված ընթացակարգ սահմանելու միջոցով։

 

  • Քննարկվել է

    18.05.2021 - 03.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3103

Տպել