Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրին և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լիլիթ Հլղաթյան 26.05.2021 14:55:52 Առաջարկում եմ առաջիկա գործողությունների պլանում ավելացնել պետական սեկտորում ոչ ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցների ֆինանսական կրթման բաղադրիչը: Հանրային ծառայողներին աշխատանքի ընդունման և վերապատրաստման հարցաշարերում և թեմաներում բացակայում են ֆինանսական տարրական գիտելիքներին առնչվող դրույթներ: Արդյունքում առկա է մեծ խզում ոչ ֆինանսական մասնագիտական ոլորտների կողմից քաղաքականությունների մշակման և դրանց առնչվող բյուջետային նախագծերի միջև: