Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2021 թվականի N ...... -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ  27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)  կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի II գլխով սահմանված կարգով, ընդ որում, իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։»,

2) կարգի 22-րդ կետով սահմանված անշարժ գույքի գնահատման ակտի N 02 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունները՝ մասնավորեցման ենթակա ընկերությունների գնահատման դեպքերի, որը ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 15-ից:

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

..................... – ի N ..... - Ն որոշման

Ձև 2

ԱԿՏ N 02

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*


__________________________________________________________________________________
(ընկերության կամ օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն))

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Անվանումը

Ընդհանուր մակերեսը
(քառ. մ)

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված
հատկացված
հողամասի գնահատված շուկայական արժեքը (լրացվում է առանձին գնահատված լինելու դեպքում)**

Հատկացված
հողամասի ընդհանուր
մակերեսը
(քառ. մետր) և
տվյալ պահին գործող կադաստրային
արժեքը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

7

8

1.

Շենքեր և շինություններ` հատկացված
հողամասի նկատմամբ իրավունքներով հանդերձ

 

 

 

 

 

 

2.

Կառուցվածքներ և փոխանցող հարմարանքներ

 

 

 

 

 

 

3.

Բազմամյա տնկարկներ` հատկացված հողամասի
նկատմամբ իրավունքներով հանդերձ

 

 

 

 

 

 

4.

Շահագործման մեջ չգտնվող անշարժ գույք՝
հատկացված հողամասի նկատմամբ
իրավունքներով հանդերձ

 

 

 

 

 

 

5.

Չկառուցապատված հողամասեր***

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության:

** Հողամասի գնահատված շուկայական արժեքը չի կարող պակաս լինել  տվյալ պահին հողամասի գործող կադաստրային արժեքից։

***Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:

 

 

 

Գնահատող (գնահատողներ)

_____________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

_____________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

_____________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

 

Գնահատող կազմակերպության ղեկավար

_____________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

«_____» __________________ 20  թ.

  • Քննարկվել է

    07.05.2021 - 25.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4498

Տպել