Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի 88Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ի 176Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

    Արևային և վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայանների գործունեության իրավակարգավորումների բարեփոխումներով պայմանավորված՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (նախկինում՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն) առաջարկով փոփոխություններ են կատարվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն, 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն և 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշումների մեջ։ Մասնավորապես, 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում նախատեսվել էր գումարային 200 ՄՎտ հզորության շրջանակում լիցենզիաներ տրամադրել մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանների կառուցման և շահագործման համար՝ միաժամանակ դրանցից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելով բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սակագնին հավասար՝ հետագայում դրանք ճշգրտելով հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայով նախատեսված կարգով։ Միևնույն ժամանակ,  սահմանվել է, որ նշված սակագինը (հաշվի առնելով հետագա ճշգրտումները) կիրառվելու է, եթե կայանների կառուցումը ավարտվի և սակագնի սահմանման առաջին որոշումն ընդունվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Վերը նշված իրավական ակտերում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում։ Արդյունքում, արևային և այլ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման համար նախատեսված գումարային հզորությունների համապատասխան սահմանաչափերը և ժամկետները արդեն իսկ սպառվել և ավարտվել են։ Մասնավորապես, 2021թ. հունվարի 1-ի դրությամբ մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանների համար նախատեսված 200 ՄՎտ գումարային հզորության շրջանակներում տրամադրվել են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության 49 լիցենզիաներ՝ ընդհանուր շուրջ 199,8 ՄՎտ հզորությամբ:

Հաշվի առնելով 2020 թվականի համավարակով, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ և ֆինանսական միջոցների հասանելիությամբ պայմանավորված ներդրողների համար առաջացած անհարմարությունները և սահմանափակումները, ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված ՀՀ տնտեսական զարգացմանն առնչվող կանխատեսումները և այդ առնչությամբ ներդրողների կողմից ներկայացված առաջարկները, մինչև 5ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանների համար վերը նշված սահմանաչափի շրջանակում տրամադրված արտադրության լիցենզիաներով սահմանված ժամկետներում արևային կայանների շահագործումը, հետևաբար նաև սակագնի սահմանման առաջին որոշման ընդունումը սահմանված ժամկետներում հաճախ դառնում է խնդրահարույց։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ կայանների համար մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը գործող սակագնային կարգավորումները երկարաձգել 10 ամսով։

Միաժամանակ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով հողմային էլեկտրակայանների և կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների կառուցման և շահագործման համար նախատեսված էր լիցենզիաների տրամադրում առանց հզորության սահմանափակումների մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկումների արդյունքներով անհրաժեշտ կլինի նշված ժամկետը երկարաձգել։ Բացի այդ, նպատակ ունենալով չեզոքացնել վերջնական սպառողների համար էլեկտրական էներգիայի սակագների վրա կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների ներկայիս բարձր սակագների հնարավոր բացասական ազդեցությունը, անհրաժեշտություն է առաջացել այդ էլեկտրակայանների համար սահմանել սակագնային նոր կարգավորումներ, մասնավորապես, բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված սակագնին համապատասխան, որը ներկայումս լիցենզիա ստացող մյուս ՎԷՌ ռեսուրսներով գործող կայանների համար առավելագույն սակագինն է։

Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նաև խմբագրական բնույթի փոփոխություններ։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծերով նախատեսվում են՝

  • երկարաձգել մինչև 30 Մվտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների և կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների կառուցման և շահագործման համար լիցենզիաների տրամադրման ժամկետները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը,
  • 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում լիցենզիա ստացած՝ մինչև 5 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններից և մինչև 30 Մվտ հզորությամբ հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնային կարգավորումների համար սահմանված ժամկետները երկարաձգել մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը՝ հնարավորություն ընձեռելով ներդրողներին ավարտին հասցնել համապատասխան ներդրումային նախագծերը և ունենալ ներկայումս գործող սակագները,
  • 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում լիցենզիա ստացող կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող էլեկտրակայանների համար սահմանել սակագնային նոր կարգավորումներ՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված սակագներին համապատասխան։ Մասնավորապես, սակագնի առաջին որոշումը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ ուժի մեջ մտնելու դեպքում այդ էլեկտրակայանների համար կսահմանվի բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված սակագինը, իսկ 2021թ. հուլիսի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում՝ նշված մեծության հիման վրա մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար սակագին։     

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծերի ընդունման արդյունքում՝

  • կհստակեցվեն արտադրության լիցենզիա ստացած արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման ժամկետային կարգավորումները 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար,
  • կհստակեցվեն 2021թ. հունվարի 1-ից հետո կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման և սակագնային կարգավորումները։
  • կերկարաձգվեն մինչև 30 Մվտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցման և շահագործման համար լիցենզիաների տրամադրման ժամկետները։

Նշվածը կնպաստի ոլորտի ներդրումային ակտիվության բարելավմանը, ոլորտի կանխատեսելիության բարձրացմանը և ներդրումային նախագերի իրագործմանը։

 

  • Քննարկվել է

    20.04.2021 - 06.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 972

Տպել