Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

 

 «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի համաձայն՝ ՀՀ-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու իրավունք ունեն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Վերջիններս Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտից հետո արտադրության փուլ անցնելու նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով միաժամանակ ներկայացնում են ինչպես արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում, այնպես էլ սակագնի սահմանման հայտ՝ վերջինի մասով իրենց մտադրության մասին համապատասխան հայտարարություն տեղադրելով նաև 2000-ից ավելի տպաքանակ ունեցող 2 թերթերում և պաշտոնական ազդարարման www.azdarar.am կայքում։ Սակագնի սահմանման հայտն ուսումնասիրության չընդունելու հիմքերից մեկը հանդիսանում է արտադրության լիցենզիայում փոփոխություն կատարելու դիմումի հիմքում ընկած՝ կայանի կառուցման աշխատանքների ավարտը հավաստող պատշաճ հիմքերի չներկայացումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սակագնի սահմանման հայտը չի կարող ընդունվել ուսումնասիրության, եթե մերժվում է արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություն կատարելու դիմումը, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել և տարրանջատել սակագնի սահմանման հայտն ուսումնասիրության չընդունելու նշված հիմքերը։

Բացի այդ, հաշվի առնելով էլեկտրոնային լրատվամիջոցների սրընտաց զարգացումներով պայմանավորված տպագիր մամուլի տպաքանակի նվազման միտումները՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել լիցենզավորված անձանց՝ սակագնի սահմանման (վերանայման) մտադրության վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու համար թերթեր ընտրելու հիմքում ընկած՝ դրանց թվաքանակին ներկայացվող պահանջները։ Անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նաև խմբագրական բնույթի փոփոխություններ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնաժողովը լրամշակել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշմամբ հաստատված կարգը։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել սակագնի սահմանման հայտն ուսումնասիրության չընդունելու հիմքերը և հաշվի առնելով  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջները նախատեսել սակագնի սահմանման (վերանայման) հայտ ֆիզիկական անձանց կողմից ներկայացնելու մասին դրույթ, ինչպես նաև մեղմացնել սակագնի սահմանման (վերանայման) մտադրության վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու թերթերին ներկայացվող պահանջները։ 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման (վերանայման) գործընթացը, կհսատեցվեն և կմեղմացվեն դրա շրջանակում իրականացվող առանձին գործընթացներ։

  • Քննարկվել է

    29.03.2021 - 14.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4356

Տպել