Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
16.04.2024 01.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուաումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները` ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:
0 294

Քննարկվել է 30.05.2022 - 14.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով այսուհետ՝ Նախագիծ առաջարկվում է ԲԴԽ-ի վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորներից ընտրելու դատավորների թվից մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ ընտրելու հնարավորությունը նախատեսել անմիջապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ որպես վերջինիս վերապահված առանձին լիազորություն:
0 2305

Քննարկվել է 22.11.2021 - 08.12.2021

"Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N516Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին", "Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N518Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին", », «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր Որոշման նախագծերի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, և դրանք կանոնակարգող իրավական ակտերի հետևողական կատարելագործումը։
1 4401

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 29.03.2021 - 14.04.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N359Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել սակագնի սահմանման հայտն ուսումնասիրության չընդունելու հիմքերը և հաշվի առնելով  «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջները նախատեսել սակագնի սահմանման (վերանայման) հայտ ֆիզիկական անձանց կողմից ներկայացնելու մասին դրույթ, ինչպես նաև մեղմացնել սակագնի սահմանման (վերանայման) մտադրության վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու թերթերին ներկայացվող պահանջները։ 
0 4449

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 05.04.2019 - 30.04.2019

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել համապատասխան դրույթով, ըստ որի՝ հստակ կսահմանվի, որ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը ենթակա են վերանայման նաև բոլոր այն դեպքերում, երբ այդ մասին հստակ նախատեսված է բարեկամական կարգավորմամբ կամ միակողմանի հայտարարությամբ։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա ներպետական մակարդակում վերանայել գործերը նաև այն դեպքերում, երբ բարեկամական կարգավորմամբ կամ միակողմանի հայտարարությամբ պետությունն ուղղակիորեն ստանձնել է նման պարտականություն։
0 6231

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.05.2018 - 05.06.2018

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է անձին նախկինում ոչ հայտնի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, իսկ դատական ակտի՝ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հիմքերին վերաբերող առկա դրույթները համապատասխանեցվել են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա համապատասխան ձևակերպումներին:
0 7939