Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---    ----------- 2021 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 37-րդ հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1) Որոշման 3-րդ կետից հետո ավելացնել 3.1.-րդ կետը՝ հետևյալ բովանդակությամբ.  

 «3.1. Համաձայնեցման նպատակով համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմնին ներկայացվող փաթեթում ներառվում են.

ա) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծի հիմնական գծագրի վրա` 1:10000 կամ 1:5000 մասշտաբով,

բ) իրավիճակային հատակագիծը՝ 1:500 կամ 1:1000 մասշտաբով, նշելով

հողամասը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի, շինությունների միջև հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհները, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները,

գ) տեղեկանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու և հողամասին առնչվող այլ սահմանափակումների մասին,

դ) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը՝ համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության, գլխավոր հատակագծով նախատեսված հեռանկարային զարգացման համապատասխան գոտիների սահմաններում համարժեք հողամասի տրամադրման անհնարինության պատճառների և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ,

ե) օբյեկտի նախագծման ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը: »:

 

2) Որոշման 4-րդ կետի «բ» ենթակետից հետո ավելացնել «գ» ենթակետը՝ հետևյալ բովանդակությամբ.  

 «գ) բնակավայրերում՝ կառուցապատման գծով, դրանց բացակայության դեպքում՝ առաջնորդվելով սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներով: »

 

3) որոշման 8-րդ կետի 1-ին պարբերության «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ» և «Երևանի քաղաքապետի հետ:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ» և «Երևանի քաղաքապետարանի հետ:» բառերով, իսկ 2-րդ պարբերության «Օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ու պետական կառավարման շահագրգիռ այլ մարմինների հետ:» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության, քաղաքաշինական տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ու պետական կառավարման շահագրգիռ այլ մարմինների հետ:» բառերով:

 

4)  Ուժը կորցրած ճանաչել որոշման 10-րդ կետը

  • Քննարկվել է

    26.03.2021 - 16.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4838

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

30.03.2021

Սույն նախագիծը առնվազն անհեթեթություն է և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող նորմատիվ իրավական ակտ է: Ի հավաստում վերոգրյալից ի սպառ բացակայում են ըստ ոլորտների ազդեցության գնահատումը, համապատասխան վերլուծությունները: Այն իրավական ակտի նախագիծը, որը սահմանափակում է մարդու իրավունքները՝ ինչը վերը է բոլոր իրավական կարգավորումներից, արդեն իսկ զուրկ է որևէ տրամաբանությունից: Ասեմ ավելին, նախնական դիտարկմամբ. բիզնես միջավայրի վրա այն ունի բացասական ազդեցություն, ինչը պայմանավորված է ճանապարհներին հարող տարածքների ձեռքբերման համար բարձր արժեքներով, որոնք վճարվել են սեփականատերերի կողմից: Այլ հարց է, եթե համայնքները առկա տարածքների մասնավորեցումը, աճուրդով վաճառքի և այլ եղանակով հողատարածքների օտարման ընթացքում կանխավ սահմանած լինեն առաջարկվող պայմանները: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է նորմեր համաձայն որի վատթարացնող պայմանները չեն կարող հետադարձ ուժ ունենալ: Ուստի, նախկինում ձեռք բերված հողատարածքները ինչ-ինչ նպատակների համար չեն կարող այս իրավական ակտով սահմանափակումներ իրականացնել: Առավել ևս ՀՀ կառավարության որոշմամբ, այլ ոչ թե օրենքի ուժով:

Գարիկ Խաչատրյան

26.03.2021

1.Առաջարկում եմ կետ կամ ենթակետ ավելացնել սույն որոշման 2-րդ կետում նշված «ընդլայնական չափեր» արտահայտությունը հստակեցնելու համար, որպեսզի պարզ լինի խոսքը ինչ սահմանափակումների մասին է: 2. Առաջարկում եմ սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել թե՛ միջպետական թե՛ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար առանձին, հստակ և ավելի հասկանալի: 3.Կառուցապատման գիծը ցույց է տրվում գոտևորման նախագծերում, այն համայնքները, որոնք չունեն քաղաքաշինական պլանավորման փաստաթղթեր, պետք է ենթարկվեն սույն որոշման 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերին, որը նպատակահարմար չէ առնվազն մի քանի պատճառներով, դրանք են՝ 3.1 բնակավայրերում 15 կամ 18 մետր պապհանելը հաշված երթեվեկելի գոտու եզրից գրեթե անհնար է, իսկ քաղաքացու շահերի տեսակետից անհարմար: 3.2 համայնքեր կան, որ չունեն հստակ բնակավայրի սահման 4.Գոյություն ունեն քաղաքային համայնքներ, որոնք ունեն 15000 ից ավել բնակչություն և հետևաբար քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերում ներառված գոտևորման նախագիծը կարող է մշակվել առանձին հատվածների համար, որը կարող է անտեսել քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտներ: Սրանից ակնհայտ է, որ տվյալ համայնքը ունենալով քաղաքաշինական պլանավորման փաստաթուղթ, այդուհանդերձ չի ապահովում հարցի (նոր կառուցապատում բնակավայրի այն հատվածում, որը հարում է միջպետական կամ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհին) լուծումը: Ելնելով վերը նշվածից, սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի համար առաջարկում եմ՝ Այն համայնքները որոնք բնակավայրի տվյալ հատվածի համար չունեն գոտևորման նախագիծ, ճանապարհի երթևեկելի մասի եզրից պահպանեն նվազագույնը 6մ հեռավորություն: 5.Առաջարկում եմ սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համար առանձին հավելվածով մշակել սխեմաներ (օրինակելի ձևեր): Իսկ գոյություն ունեցող հավելվածները գրեթե անընթեռնելի են և չունեն պայմանական նշաններ: Շնորհակալություն, պատրաստ եմ համագործակցել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Տեսնել ավելին