Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 06.04.2023 - 21.04.2023

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման արդյունքում միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կսահմանվեն կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները, որն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման կանխարգելմանն ու օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացմանը:
0 1918

Քննարկվել է 17.03.2022 - 01.04.2022

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ և 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի արդյունավետ իրացումը, Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի  իրագործումը, հստակեցնել և առավել ամբողջականացնել քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիազորությունների շրջանակը: Միաժամանակ ակնկալվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորության նախատեսմամբ կանոնակարգել այդ տարածքներում քաղաքաշինական գործունեությունը:
0 3241

Քննարկվել է 26.03.2021 - 16.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով վերանայվել կամ լրացվել են  քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերին վերաբերող դրույթները, համաձայնեցման պահանջները և համաձայնեցման ներկայացող փաստաթղթերի ցանկերը, հստակ նշվել է որ օբյեկտների վրա է տարածվում ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2404-Ն որոշմամբ հաստատված կարգը, իրականացվել են նաև այլ ճշգրտումներ: Ընդունման արդյունքում կվերացվեն իրավական ակտերում առաջացած անհամապատասխանությունները, կկանոնակարգվեն հատուկ կարգավորման գոտիներում քաղաքաշինական գործունեությանը ներկայացվող պահանջները, գործընթացը կիրականացվի հստակ սահմանված պայմանների շրջանակներում:
2 4819

Քննարկվել է 09.08.2018 - 25.08.2018

«ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՔՊ ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կանոնակարգումն է:
0 7496