Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Անհրաժեշտությունը
  • Սույն իրավական ակտի ընդունման համար հիմք է ընդունվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը:

Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է վերոգրյալ օրենքի  20-րդ հոդվածի 1-ին մասի ա), բ) և գ) կետերով  սահմանված  պատասխանատվության ռիսկերը պարտադիր կարգով ապահովագրելու և կիրարկումն ապահովելու նպատակով.

  • Ընթացիկ իրավիճակը

Ներկայումս առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտները տարանջատված չեն Հայաստանի Հանրապետությունում ընդունված որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ համարվող «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչներին համապատասխանող օբյեկտներից.

  • Առկա խնդիրները

Աղյուսակի տեսքով ներկայացված արտադրական վտանգավոր օբյեկտներում 2006-2017 թ.թ. ընթացքում տեղի ունեցած արտադրական պատահարների, դժբախտ դեպքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դեպքերի մեծամասնությունը տեղի են ունեցել  առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտներնում, չնայած ձեռնարկված անվտանգության միջոցառումների դրանք քանի գնում ըստ տարիների նվազում են և հիմնականում տեղական բնույթի են, բայց չի բացառվում նաև խոշոր վթարներ առաջանալու հավանականությունը, որոնք կարող են տարածաշրջանային ազդեցություն ունենալ:

Հաճախակի արտադրական վտանգավոր օբյեկտները, այդ թվում՝ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտները կառուցվում են վարկային միջոցներով, այդ իսկ պատճառով դրանց սեփականատերերը ցանկանում են արագ ավարտել շինարարությունը և սկսել շահույթ ստանալ, ընդ որում, խախտելով նախագծի, տեխնիկական պայմանների, նորմերի, կանոնների պահանջները և շինարարության գործընթացը սկզբից մինչև ավարտը,ինչպես նաև շահագործման ընթացքում: Արտադրական վտանգավոր օբյեկտներում աշխատողների և դրանց հարակից տարածքներում բնակվող ազգաբնակչության անվտանգության ապահովումն արտադրական գործունեության հարաբերության նկատմամբ կորցրել է առաջնահերթությունը:

Դրա հետ կապված գործատուների և վարձակալողների որոշակի տնտեսական անկախությունը ծնել է ամենաթողության զգացում, անհարգալից վերաբերմունք մարդկանց կյանքի և առողջության պահպանման հարցերի նկատմամբ, ինչպես նաև  անտարբերություն տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և այլ ռիսկերի ծագման հնարավոր հավանական աղբյուրների առաջացման նկատմամբ, որոնք ժամանակին չկանխելու դեպքում կարող են վերածվել շահագործող անձնակազմի համար վտանգավոր ռիսկերի:

 

Արտադրական վտանգավոր օբյեկտներում  2006 թվականից մինչև  2017 թվականի ապրիլի 15-ը տեղի ունեցած արտադրական պատահարների, տեխնածին վթարների և մարդկանց պատճառված վնասների վերաբերյալ

Հ/Հ

Ոլորտը

Դեպքերի ընդհանուր քանակը

Մարդկաց պատճառած վնասները

Մահացու ելքեր

Ծանր  ելքեր

Վնասված-քներ

 

Լեռնահանքային արդյունաբերություն

103

36

68

1

 

Քիմիական և մետալուրգիական արդյունաբերություն

17

6

24

 

 

Գազասարքավորումների շահագործում

62

23

31

1

 

Ամբարձիչ սարքավորումների շահագործում

23

18

12

 

 

Վերելակների շահագործում

18

9

15

 

 

Կաթսայատեղակայանքների շահագործում

2

 

1

 

 

Վառելիքի լիցավորման կայանների շահագործում

2

1

1

 

 

Ջրային լողամիջոցների շահագործում

4

2

2

 

 

Կարուսելների, ճոպանուղիների և շարժասանդուղքների շահագործում

4

 

7

 

Ընդամենը

237

95

161

2

 

  • Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների կողմից տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների, այդ թվում՝ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների անվտանգ շահագործման մակարդակի բարձրացմանը, կատարելագործմանը և արդյունաբերական վթարների կանխմանը, դրանց համար պատրաստվածության ապահովմանը և դրանց հետևանքների վերացմանն, այդ թվում` վերականգնողական աշխատանքների իրականացմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը
  • Սույն իրավական ակտով կկարգավորվեն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տարանջատումը  մնացած արտադրական վտանգավոր օբյեկտներից:

Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի սահմանման ժամանակ հիմք են ընդունվել դրանց արդյունաբերական կամ արտադրական շենքերին ու շինություններին, մեքենասարքավորումներին, տեխնոլոգիական սարքավորումներին, տեխնոլոգիական գործընթացներին և դրանցում կիրառվող վտանգավոր նյութերին (պինդ, հեղուկ, գազային) վերաբերող դասակարգման բնութագրիչները, դասերը, խմբերը և չափանիշները՝ ըստ հրդեհավտանգավորության, պայթյունահրդեհավտանգավորության,  հրդեհապայթյունավտանգավորության և պայթյունավտանգավորության, ըստ ռիսկերի դասակարգման և վտանգի նույնականացման:

 Օբյեկտների դասակարգման ժամանակ հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Վնասակար նյութերի սահմանաքանակները հաստատելու մասին» N 182-Ն որոշմամբ հաստատված վնասակար նյութերի սահմանաքանակները:

Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի մշակման համար ուսումնասիրվել են միջազգային (Եվրոպական միության՝ ԵՄ) և անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունների կողմից կիրառվող փորձը, բնութագրիչները և այլ իրավական ակտերը:

Միևնույն ժամանակ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի

մշակման համար հիմք է ընդունվել նաև Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» Կոնվենցիայի  դրույթները, մասնավորապես Կոնվենցիայի №1 հավելվածով նախատեսվող գործունեության վտանգավոր տեսակների սահմանման համար օգտագործվող վտանգավոր նյութերի և պատրաստուկների խմբերը, շեմային քանակությունները, դոզաները և այլ բնորոշող չափանիշները: Առանձնակի է ուսումնասիրվել նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված  վտանգավոր բեռների (վտանգավոր նյութերի) ՄԱԿ-ի համարների, անվանումների և նկարագրության, դասի կամ ենթադասի, ապրանքամանների և փաթեթավորման խմբերի ու հրահանգների, հատուկ դրույթների և սահմանափակ քանակությունների մասին տեղեկությունները.

  • Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը սահմանող իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատման անհրաժեշտություն չկա.
  • Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտները ըստ ոլորտների դասակարգման և անվանումների համար ընդունված է ցանկի տեսքով և սույն իրավական ակտի ձևաչափով սահմանումը:
  • Հիմնական նպատակն է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը և այդ օբյեկտներում կիրառվող, արտադրվող, պահվող, փոխադրվող և շուկայահանվող վտանգավոր նյութերը (բեռները) և դրանց անվանումները, ներկայացվող անվտանգության պահանջները համահունչ դարձնել, ներդաշնակեցնել միջազգային և միջպետական նորմերին ու չափանիշներին, միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ընդունված վտանգավոր բեռների անվանումներին և համարներին համապատասխանեցնել:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

        Նախագիծը մշակվել է Հայաստանի  Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

 Նախագիծը (էլեկտրոնային տարբերակը՝ նախագծի տեքստն, ընդունման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, հիմնավորումը և տեղեկանքները) քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին (շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին):

Նախագծի տեքստի լրամշակված տարբերակը նախապատրաստվել է քննարկումների արդյունքում նրանց կողմից արված և ամփոփաթերթում ներառված բոլոր հիմնավորված առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերլուծության

հիման վրա:

  1. Ակնկալվող արդյունքը

   Կանոնակարգվող ոլորտի համար միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկի սահմանում և իրավական հիմքերի ստեղծում:

Հայաստանի Հանրապետության տեխնիկական անվտանգության ոլորտում ձևավորել միասնական սկզբունքներով գործող արդյունավետ անվտանգության համակարգ:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

         

 

 

  • Քննարկվել է

    13.07.2017 - 28.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10797

Տպել