Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի N240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Mesrop Manukyan 19.03.2021 22:54:04 Սա ո՛չ-ինչ է քան պետական հովանավորչություն Այս նախագծով տարեկան պետակամ բյուջե նվազագույնը 150 մլն դրամ չի մուտքագրվի։ Շուրջ 15 մլն կվտ քիչ էլ.էներգիա կարտադրվի Այս հարցը պետք է ԲԱՑ հասարակական քննարկման արժանանա Նախագծով 1-ին կետի 1-ին ենթակետի փոփոխությունը նպատակաուղղված է հավասարակշել ջրային ռեսուրսների ոչ ճիշտ բախշումը, ինչի արդյունքում Ախուրյանի գետավազանում գործող մի շարք փհէկերում առաջացել են խնդիրներ , վեճեր և շահերի բախումներ` կապված ջրօգտագործման ռեժիմների հետ:Բացի Շրջակա միջավայրի նախարարությունից հարցը բաձրացվել է նաև Գլխավոր դատախազության կողմից: Ինչ վերաբերում է բաց հասարակական քննարկմանը, ապա իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը գերատեսչությունների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի հանրությանը ներկայացման, առցանց տարբերակով հանրային բաց քննարկումներ կազմակերպելու և օրինաստեղծ աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովող հարթակ է:
2 Naira Arakelyan 19.03.2021 23:01:54 Այս նախագիծը պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր Խիստ անհրաժեշտ է որ այն դրվի հասարակական լայն քննարկման Իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը գերատեսչությունների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի հանրությանը ներկայացման, առցանց տարբերակով հանրային բաց քննարկումներ կազմակերպելու և օրինաստեղծ աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովող հարթակ է:
3 Anahit Arakelyan 19.03.2021 23:19:59 vorqan kareli e hetapndel ays @nkerutyan@ lav duq amot uneq? Առաջարկության բովանդակությունն առնչություն չունի որոշման նախագծով սահմանված դրույթների հետ:
4 Arayik Arakelyan 19.03.2021 23:33:50 Es ur enq hasel @nkel eq ardar qrtinqov stexcvaci hetevic tunavorum eq mardkanc kyanq@ amot e Առաջարկության բովանդակությունն առնչություն չունի որոշման նախագծով սահմանված դրույթների հետ:
5 Մեսրոպ Մանուկյան 20.03.2021 14:27:27 Առաջարկում եմ լրատվամիջոցների ներկայությամբ կազմակերպել բաց քննարկում, որտեղ տվյալ նախագիծը ներկայացնող նախարարությունը հիմնավորի, թե այս որոշումով ինչու՞ է ոտնահարվում հանրային շահը՝ հասարակության համար այդ շրջանում կարտադրվի էկոլոգիապես մաքուր և էժան սակագնով էլ. էնէերգիա, որը այս նախագծով պլանավորվում է չարտադրել, և երկրորդ հիմնավորի ինչու՞ համար է ՀՀ պետական բյուջեի վնաս հասցվում։ Ոռոգման շրջանում տվյալ տարածքում գործող «Ջրաձոր» փհէկ-ը մ արտադրում է շուրջ 15 մլն կվտ հոսանք, որից նվազագույնը գոյանում է 75 մլն դրամ։ ԵՎ ինչն է մառազմատիկ, որ հիմնավորման մեջ գրված է « ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում», որը կատարյալ սուտ և կեղծիք է։ 1. Նախագծով 1-ին կետի 1-ին ենթակետի փոփոխությունը նպատակաուղղված է հավասարակշել ջրային ռեսուրսների ոչ ճիշտ բախշումը, ինչի արդյունքում Ախուրյանի գետավազանում գործող մի շարք փհէկերում առաջացել են խնդիրներ և շահերի բախումներ` կապված ջրօգտագործման ռեժիմների հետ: 2. Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ներկայությամբ բաց հասարական քննարկում կազմակերպմանը, ապա իրավական ակտերի հրապարակումը www.e-draft.am կայքում հանդիսանում է բաց հասարակական քննարկում: 3. Պետական բյուջեի ծախսերի և եկամուտերի մասով, հարկ է նշել, որ մյուս փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունեության արդյունքում պետական բյուջեն կունենա եկամուտներ:
6 Մեսրոպ Մանուկյան 20.03.2021 14:27:27 Հ.Գ. ՇՄ Նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից սա եկրորդ փորձն է «Ջրաձոր. ՀԷԿ-ից ջուր «խլելու» Առաջարկության բովանդակությունն առնչություն չունի որոշման նախագծով սահմանված դրույթների հետ:
7 «Անի»ԲԲԸ 20.03.2021 14:41:24 ՇՄ նախարարության կողմից իրականացվում է հանրային և պետական շահի ոտնահարում։ Նախարարության կողմից իրականացվում է «հովանավորչություն» Նամակով նախագծի վերաբերյալ կներկայացնենք առակություններն նախագծի վերաբերյալ, ինչպես նաև հովանավորչության աղաղակող փաստեր Կառավարության որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի փոփոխությունը նպատակաուղղված է հասարակական շահի և Ախուրյանի գետավազանում գործող փհէկերի միջև ջրի բաշխման հետ կապված վեճի կարգավորմանը։
8 Arbat hotel 20.03.2021 20:35:55 vorqan kareli e anhimn hetapndel mardkanc inchi eq uzum hasnel? qani ashxatox uni ayd @nkerutyun@ qani @ntaniqi orva hacn e apahovum ? isk duq inch eq anum um qaxaqakan patvern eq katarum en el aknhayt heto el kasen korupcia ... sranic el mec korupcia Առաջարկության բովանդակությունն առնչություն չունի որոշման նախագծով սահմանված դրույթների հետ:
9 Mihran Manukyan 22.03.2021 09:58:34 Հարգելի հեղինակ Կարդալով Ձեր կողմից ներկայացված օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, իմ համար անհասկանալի է Ձեր դիրքորոշումը քանի,որ այդ փոփոխությունները ավելի շատ պաշտպանում են մասնավոր ընկերությունների շահերը, քան հանրային շահը։ Կուզենայի անրադառնալ նաև Ախուրյան գետավազանում գործող մի շարք փհէկերի միջև առաջացած ջրօգտագործման ռեժիմի խնդիրներին։ ՓՀԷԿերի ջրօգտագործման ռեժիմների խնդիրները պետք է կարգավորել այնպես ,որ պետական ռեսուրսները օգտագործվի քիչ և ավելի արդյունավետ։ Հետևաբար առաջնայնությունը պետք է տրվի այն փհէկ-ին , որը մեկ մետր խորհանարդ ջրաքանակից ավելի շատ էլեկտրական էներգիա է արտադրում , և ավելի շատ հարկ վճարում։ Ձեր առաջարկած փոփոխությունը պետությանը կպատճառի մոտ 150մլն դրամի վնաս։ Կառավարության որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի փոփոխությունը նպատակաուղղված է հասարակական շահի և Ախուրյանի գետավազանում գործող փհէկերի միջև ջրի բաշխման հետ կապված վեճի կարգավորմանը։
10 Andranik Geghamyan 22.03.2021 11:10:09 Ձեր ներկայացրաց փոփոխությունները անընդունելի են քանի,որ սպասարկում են կոռումբացված ռեժիմի ներկայացուցիչների մասնավոր շահերը։ Նախագծով 1-ին կետի 1-ին ենթակետի փոփոխությունը նպատակաուղղված է հավասարակշել ջրային ռեսուրսների ոչ ճիշտ բախշումը, ինչի արդյունքում Ախուրյանի գետավազանում գործող մի շարք փհէկերում առաջացել են խնդիրներ, վեճեր և շահերի բախումներ` կապված ջրօգտագործման ռեժիմների հետ:
11 Хачик Саакян 22.03.2021 19:58:00 Առաջին հայացքից եթե խնդրին առարկայորեն ծանոթ չես, թվում է թե այդ փոփոխության մեջ ոչ մի խնդիր չկա։ Սակայն իրականում այստեղ կա թաքնված ենթատեքստ և խնդիրը խորությամբ ուսումնասիրելու դեպքում կարող են առաջ գալ հետևյալ հարցդրումները․ 1, արդյո՞ք չի խախտվում առաջինը ջրօգտագործման թույլտվություն ստացած անձի իրավունքները 2, արդյո՞ք այս փոփոխությունը հեղինակողի և որոշ անձանց շահերի համընկնում առկա չէ 3, արդյո՞ք այս մոտեցմամբ երկրի հիդրոէներգետիկ ներուժի անարդյունավետ օգտագործում առաջ չի գալիս Ախուրյան գետավազանում գործող փհէկերի կողմից շուրջտարյա ռեժիմով ջրօգտագործումը բացասական ազդեցություն է ունենում փհէկերի և այլ ջրօգտագործողների վրա: Շուրջտարյա ռեժիմով ջուրն օգտագործելու պայմանում և դրանով պայմանավորված Ախուրյան գետավազանում բավարար ջրաքանակի բացակայության պատճառով փհէկերը չեն կարողացել շահագործվել` կրելով էական վնասներ: Նախագծի փոփոխությամբ կարգավորվում է նախկինում Ախուրյանի գետավազանում անարդյունավետ և ոչ հավասարաչափ բաշխումը ջրօգտագործողների միջև:
12 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 26.03.2021 17:43:50 Առաջարկվող նախագիծը հիմնովին վերանայման կարիք ունի, քանի որ բնապահպանական թողքի արժեքները ճիշտ հաշվարկված չեն: Մասնավորապես աղյուսակ 2-րդում նշված է Ախուրյան գետի 6 դիտակետի տվյալներ 12 ամիսների համար միարժեք բնապահպանական թողքով: 1. Արդյոք Ախուրյան գետի վրա ունեք այդքան դիտակետեր? 2. Ինչպես վերը նշեցի 12 ամիսների համար ներկայացված են միարժեք բնապահպանական թողքի արժեք: Սակայն համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները, այսինքն հիդրոլոգիական տվյալներ ունեցող գետերում բնապահպանական թողքի արժեքն որոշվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը: Քանի որ, ՀՀ գետերում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական և հիդրոքիմիական մոնիտորինգի տվյալները բացակայում են դրա համար է կիրառվում 33%-ն «անվտանգության գործոնը»` համաձայն ԵՄ Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջների, ինչն ապահովում է գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Ուստի բնապահպանական թողքը հաշվարկվում է ըստ ամիսների (բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը) և ստացվում է 12 տարբեր արժեք՝ տարվա կտրվածքով: 3. Նույն մոտեցմամբ վերանայման կարիք ունի նաև Աղյուսակ N3-ը: Նախագծում բոլոր հիդրոլոգիական դիտակետերում և ջրային մարմինների համար բնապահպանական թողքը որոշվել է համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի № 57-Ն որոշման հավելված 1-ի պահանջների: Այն դիտակետերում և գետային հատվածներում, որտեղ բնապահպանական թողքը բոլոր ամիսներին ունի միևնույն արժեքը դա ևս պայմանավորված է վերոհիշյալ որոշման հավելվածի 1-ի I-ին գլխի 1-ին կետի 4) ենթակետի «20 մլն խոր. մ և ավելի ծավալ ունեցող ջրամբարների դեպքում բնապահպանական թողքը որոշելիս որպես հիմք ընդունվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը » և II գլխի պահանջներով:
13 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 26.03.2021 17:43:50 1. Բնապահպանական թողքի հաշվարկի ձևը փոխվել է 2018 թվականի հունվարի 25-ի, համաձայն ՀՀ կառավարության N 57-Ն որոշման: Ինչու է 3 տարի հետո իրականացվում փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանում և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 240-Ն որոշման մեջ? 2.Հաշվի առնելով վերը նշվածը կարող եմ վստահաբար ենթադրել, որ շուրջ 3 տարի Շրջակա միջավայրի նախարարությունն անգործություն է ցուցաբերել և անգործության արդյունքում 3 տարի վնաս է հասցվել շրջակա միջավայրին՝ Կառավարման պլաններում համապատասխան փոփոխությունների չկատարելու և ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշմամբ բնապահպանական թողքի հաշվարկը չկիրառելու արդյունքում? 3. Ջրօգտագործման թույտվության անբաժանելի մաս հանդիսացող կից պայմաններում հստակ ամրագրվում է, որ ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման: Բայց առկա գործող կառավարման պալններից դեռևս մեկում ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշմամբ սահմանվող հաշվարկով ենթադրվող փոփոխությունն իրականացվում է շուրջ 3 տարի հետո: Այսինքն չի կատարվել համապատասխան փոփոխություն կառավարման պալններում, ըստ այդմ չի վերանայվել ջրոգտագործման թույլտվությունները, ուստի գետերում չի պահպանվել բնապահպանական թողքը՝ վնաս հասցնելով շրջակա միջավայրին: Խնդրում եմ հստակ ըստ էության մեկնաբանեք այս հանգամանքը և շրջակա միջավայրի նախարարության անգործությանը տվեք համարժեք գնահատական: Ջրավազանային կառավարման պլանով սահմանված էկոլոգիական թողքի հաշվարկի վերանայումը կապված է լրացուցիչ ծախսերի, դաշտային ուսումնասիրությունների հետ, այդ իսկ պատճառով նախագծի մշակումը որոշակի ժամանակահատված ձգձգվել է:
14 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 29.03.2021 13:39:53 Առաջարկվող նախագիծը բնապահպանության բնագավառին վերաբերող հիմնադրութային փաստաթղթուղթ է: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագծով հանվում է ՛՛Ախուրյանի գետավազանում բնական ջրահոսքի վրա արգելել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը՛՛ եզրույթը, ինչը հստակ ամրագրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ 17-րդ կետում: Քանի որ առաջարկվող նախագծով հանվում է շրջակա միյավայրի պահպանության տեսանկույնից բարենպաստ զսպող արգելքը, արդյոք սույն նախագիծը համաձայն ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի ենթարկվելու է Ռազմավարական գնահատման և փորձաքննության? «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով հիմնադրույթային փաստաթուղթ հանդիսացող նորմատիվ իրավական ակտում փոփոխություներ և լրացումներ կատարելու դեպքում հիմնադրույթային փաստաթղթի նոր փորձաքննական գործընթաց նախատեսված չէ:
15 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 29.03.2021 13:39:53 Ակնհայտ է, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ 17-րդ կետից ՛՛Ախուրյանի գետավազանում բնական ջրահոսքի վրա արգելել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը՛՛ եզրույթը /ինչը շրջակա միյավայրի պահպանության տեսանկույնից բարենպաստ զսպող արգելք է/ հանելով նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվելու է նոր ջրօգտագործման թույլտվություններ: Հաշվի առնելով վերը նշվածը, հստակ կարելի է ենթադրել, որ նախագիծը մշակելիս արդեն իսկ նախատեսված նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին սեփականատերերի հետ տեղի են ունեցել կոռուպցիոն գործարքներ: Առաջարկության բովանդակությունն առնչություն չունի որոշման նախագծով սահմանված դրույթների հետ:
16 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 30.03.2021 16:57:00 Սույն նախագծի 1-ին մասի 3-րդ կետում օգտագործված է ՛՛ջրային մարմին՛՛ տերմինը, ինչը ՀՀ-ում գործող որևէ օրենսդրական, ենթաօրենսդրական կամ իրավական ակտով սահմանված չէ, ուստի տերմինը խմբագրման կարիք ունի: Ընդունված է: Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետում «Բոլոր այն ջրային մարմինները» բառերը փոխարինվել են «Գետերի բոլոր այն հատվածները» բառերով:
17 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 30.03.2021 16:57:00 Սույն նախագծի 1-ին մասի 3-րդ կետում բնապահպանական թողքերի համար նշված է բավականաչափ մեծ սխալանքի տոկոս՝ ±15-25%: Բերված այս սխալանքի տոկոսով գետերում անհրաժեշտ բնապահպանական թողք չի կարող հաշվարկվել և չպահպանելով հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական և հիդրոքիմիական ցուցանիշների համար անհրաժեշտ ջրաքանակ, ապա այդ գետահատվածներում կխախտվի էկոլոգիական հավասարակշռությունը, ուստի ՛՛±15-25% սկալանքը՛՛ վերանայման կամ հստակ գիտական հիմնավորման անհրաժեշտություն ունի: Ընդունված է 8-րդ կետի «Ախուրյանի ՋԿՏ-ի այն գետերի բնապահպանական թողքի արժեքները, որոնց վրա չկան և չեն եղել հիդրոլոգիական դիտակետեր նշված են N 3 աղյուսակում:» բառերից հետո լրացվել է «Բոլոր այն ջրային մարմինները, որոնց հոսքի վերաբերյալ չկան փաստացի դիտարկման տվյալներ, հաշվարկային բնապահպանական թողքերը կարող են ունենալ ±10% սխալանք։» բառերով։
18 《Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա》 ՀԿ 31.03.2021 13:10:31 Ուսումնասիրելով էկոլոգիական թողքի արժեքները, վստահաբար կարող ենք ասել, որ էկոլոգիական թողքի արժեքները հաշվարկվել են ոչ պրոֆեսիոնալ և մասնագիտական կարողություններ ունեցող անձանց կողմից, ինչպես նաև գործ ունենք ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը կարգավորող իրավական ակտերը Չտիրապետող անձանց հետ: Մասնավորապես, առաջարկվող նախագծի Աղյուսակ N3-ի 8-րդ կետում ներկայացված է Գիժգետը Թավշուտի ջրամբարից մինչև գետաբերան հատվածի համար12 ամիսներին տարբեր բնապահպանական թողքի արժեքները: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ մասի վերջին նախադասությամբ սահմանված է, որ ՛՛20 մլն խոր. մ և ավելի ծավալ ունեցող ջրամբարների դեպքում բնապահպանական թողքը որոշելիս որպես հիմք ընդունվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը՛՛: Ինչպես գիտենք Թավշուտի ջրմաբարի ընդհանուր ծավալը շուրջ 6 մլն խմ է, ուստի Թավշուտի ջրամբարից հետո բնպահպանական թողքի արժեքը 12 ամիսների համար պետք է լինի միարժեք, այն է՝ բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը: Հաշվի առնելով ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, առաջարկվում է ամբողջովին վերանայել սույն նախագիծը: Առաջարկության բովանդակությունից բխում է, որ բնապահպանական թողքի արժեքները հաշվարկված են համաձայն ՀՀ կառավարության կողմից հասատատված մեթոդաբանության, քանի որ Թավշուտի ջրամբարի ծավալը 6 մլն խմ է, իսկ բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքերը հիմք են ընդուվում 20 մլն խոր. մ և ավելի ծավալ ունեցող ջրամբարների դեպքում: