Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում հանրային ծառայության կարգավորման պարտադիր վճարի (այսուհետ` կարգավորման պարտադիր վճար) հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Կարգավորման պարտադիր վճարի հասկացությունը

Կարգավորման պարտադիր վճարը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) օրենքներով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճարն է:

 

ԳԼՈՒԽ 2

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 3. Կարգավորման պարտադիր վճար վճարողները

 

  1. Կարգավորման պարտադիր վճար վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, բացառությամբ՝

ա) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց, որոնց արտադրող կայանների դրվածքային հզորությունը միևնույն լիցենզիայի շրջանակում չի գերազանցում 10 ՄՎտ-ը,

բ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց, որոնք գտնվում են կառուցման ժամանակահատվածում,

գ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների, որոնց անհրաժեշտ չէ տիրապետել և շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց,

դ) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող անձանց, որոնք չեն հանդիսանում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողներ,

ե) հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն (բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի օպերատորի և գազամատակարարման համակարգի լիցենզավորված գործունեությունների) իրականացնող և ծառայություն մատուցող այն անձանց, որոնց հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա կարգավորվող գործունեությունից հասույթը չի գերազանցում 500 միլիոն դրամը (առանց ավելացված արժեքի հարկի)։

  1. Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում մեկից ավելի լիցենզիա (թույլտվություն) ունեցող կարգավորվող անձի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բացառությունները դիտարկվում են յուրաքանչյուր լիցենզիայի (թույլտվության) համար առանձին։

Հոդված 4. Վճարողների իրավունքները

Վճարողներն իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև հանձնաժողովի գործողությունները.

բ) կարգավորման պարտադիր վճարի վճարման մասին հարկային մարմնից ստանալու տեղեկանք.

գ) պահանջելու սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրելու միասնական հաշվին:

Հոդված 5. Վճարողների պարտականությունները

Վճարողները պարտավոր են`

ա) ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարը.

բ) սույն օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել հաշվարկված տույժերի գումարները:

Հոդված 6. Կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորության դադարումը

  1. Վճարողների կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատումով, լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով: Հանրային ծառայության կարգավորվող ոլորտում գործունեության կասեցումը վճարողին չի ազատում կարգավորման պարտադիր վճար վճարելու պարտավորությունից։
  2. Վճարողի ամբողջ գույքի ձեռքբերման արդյունքում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեության լիցենզիա կամ թույլտվություն ստացած անձը (նոր վճարող) համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունն ուժի մեջ մտնելու ամսվանից սկսած տվյալ տարվա մնացած ամիսների համար շարունակում է վճարել նախորդ վճարողի համար սահմանված կարգավորման պարտադիր վճարը: Գույքը մեկից ավելի վճարողների կողմից ձեռք բերելու դեպքում սույն մասով նախատեսված կարգավորման պարտադիր վճարը նոր վճարողների միջև բաշխվում է ձեռքբերվող գույքի արժեքի համամասնությամբ։
  3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված նոր վճարողի՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեության լիցենզիան կամ թույլտվությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդ երկու տարիների համար կարգավորման պարտադիր վճարի հաշվարկում սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա իրացման շրջանառության փոխարեն հաշվի է առնվում հաշվետու տարվա կանխատեսվող իրացման շրջանառությունը։

 

ԳԼՈՒԽ 3

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 


Հոդված 7. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման և հաստատման կարգը

  1. ա) վճարողների ընդհանուր իրացման շրջանառությունը (ԻՇը) և հանրային ծառայության յուրաքանչյուր կարգավորվող ոլորտի իրացման շրջանառությունը (ԻՇՈ1, ԻՇՈ2, ԻՇՈ3 ….. ԻՇՈn)` հաշվի առնելով յուրաքանչյուր վճարողի (Վ1, Վ2, Վ3….. Վn) հանրային ծառայության կարգավորվող ոլորտում գործունեության (յուրաքանչյուր լիցենզիայի (թույլտվության) համար առանձին) հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա (սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում հաշվետու տարվա կանխատեսվող) իրացման շրջանառությունը (ԻՇ1, ԻՇ2, ԻՇ3…… ԻՇn)` առանց ավելացված արժեքի հարկի գումարների.Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման համար հիմք է ընդունվում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի մեծությունը (ՀՊԾ), որը առանձնացվում է հանձնաժողովի ընթացիկ գործառույթների իրականացման ծախսերի (ԸԾ) և հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) ծրագրերի, միջոցառումների և (կամ) գործառույթների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված ծախսերի (այսուհետ նպատակային ծախսեր՝ ՆԾ):
  2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ծախսերի իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով հանձնաժողովը հաշվարկում է`

բ) ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿԸ1, ՏԿԸ2, ՏԿԸ3….. ՏԿԸn).

գ) հանրային ծառայության տվյալ կարգավորվող ոլորտի իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿՈ1, ՏԿՈ2, ՏԿՈ3….. ՏԿՈn).

դ) յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (Դ1, Դ2, Դ3………Դn)՝ որպես ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշռի ու հանձնաժողովի հաշվետու տարվա ընթացիկ գործառույթների իրականացման ծախսերի մեծության (ԸԾ) արտադրյալի և հանրային ծառայության տվյալ կարգավորվող ոլորտի մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշռի ու հանձնաժողովի հաշվետու տարվա նպատակային ծախսերի մեծության (ՆԾ) արտադրյալի հանրագումար:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաշվարկների սխեման ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում:
  2. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի կողմից իրականացվող հաշվարկների նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է ներկայացվում է յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հետ միասին, որն այնուհետև կարող է ճշգրտվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի կողմից հաշվետու տարվա վճարողների անվանական կազմը, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը (այդ թվում՝ ըստ ամիսների) հաշվարկվում և համապատասխան որոշմամբ հաստատվում են մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա ավարտը:
  4. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվետու տարվա ընթացքում կարող են փոփոխվել հանձնաժողովի տվյալ տարվա պահպանման ծախսերի մեծության (ՀՊԾ) փոփոխությամբ կամ հաշվետու տարվա վճարողների անվանական ցանկում ներառված և հանձնաժողովի պահպանման ծախսերի մեծության մեջ 0.5 տոկոսից ավելի տեսակարար կշիռ ունեցող որևէ վճարողի՝ օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատմամբ կամ լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցման հիմքով կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորության դադարեցմամբ պայմանավորված։

 

ԳԼՈՒԽ 4

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Կարգավորման պարտադիր վճարի վճարման կարգը և ժամկետները

  1. Վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և հաստատված կարգավորման պարտադիր վճարի ամսական գումարները վճարում են յուրաքանչյուր ամսվա 25-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
  2. Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում մեկից ավելի գործունեություն իրականացնող անձանց կողմից վճարման ենթակա կարգավորման պարտադիր վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում յուրաքանչյուր կարգավորվող գործունեության համար առանձին։
  3. Կարգավորման պարտադիր վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով



    Հոդված 
    9. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը
  1. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 10. Կարգավորման պարտադիր վճարը վերադարձնելու կարգը

Սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 11. Տեղեկատվությունների տրամադրման կարգը

  1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառված վճարողների կազմի (այդ թվում` դրանց հարկ վճարողների հաշվառման համարների) և վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի (ինչպես նաև վճարողների ամսական վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ կարգավորման պարտադիր վճարների մեծությունների փոփոխության դեպքում մինչև հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 5-րդ օրը ներկայացնում է հարկային մարմին:

 

ԳԼՈՒԽ 6

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 12. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

  1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  2. Կարգավորման պարտադիր վճարը ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում կրում են վճարողները և դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
  3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում վճարողները վճարում են տույժ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված չափով:
  4. 4. Վճարողները պակաս վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հաշվարկված տույժերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
  5. 5. Կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է հարկային մարմինը:

 

ԳԼՈՒԽ 7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 13. Սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և ըստ վճարողների անվանական կազմի հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսվող հաշվետու տարվա համար։

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2005 թվականի նոյեմբերի 11-ին ընդունված «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքը:

 


Հավելված
«Հանրային ծառայությունների կարգավորման
պարտադիր վճարների մասին» օրենքի

 

ՍԽԵՄԱ

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման

 

Հաշվառման վերցված վճարողները

Վճարողի իրացման շրջանառությունը (առանց ավելացված արժեքի հարկի)

Տեսակարար կշիռը

Յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը

այդ թվում՝ ըստ ամիսների

ԸԾ-ի մասով

ՆԾ-ի մասով

1

2

3

n

Հանրային ծառայության կարգավորվող ոլորտ 1

ԻՇՈ1

 

 

 

 

 

 

 

 

Վ1

ԻՇ1

ՏԿԸ1 = ԻՇ1/ ԻՇԸ

ՏԿՈ1 = ԻՇ1/ ԻՇՈ1

Դ1 = ՏԿԸ1*ԸԾ + ՏԿՈ1*ՆԾ

 

 

 

 

 

Վ2

ԻՇ2

ՏԿԸ2 = ԻՇ2/ ԻՇԸ

ՏԿՈ1 = ԻՇ1/ ԻՇՈ1

Դ2 = ՏԿԸ2*ԸԾ + ՏԿՈ2*ՆԾ

 

 

 

 

 

Հանրային ծառայության կարգավորվող ոլորտ 2

ԻՇՈ2

 

 

 

 

 

 

 

 

Վ3

ԻՇ3

ՏԿԸ3 = ԻՇ3/ ԻՇԸ

ՏԿՈ1 = ԻՇ1/ ԻՇՈ2

Դ3 = ՏԿԸ3*ԸԾ + ՏԿՈ3*ՆԾ

 

 

 

 

 

Վ4

ԻՇ4

ՏԿԸ4 = ԻՇ4/ ԻՇԸ

ՏԿՈ1 = ԻՇ1/ ԻՇՈ2

Դ4 = ՏԿԸ4*ԸԾ + ՏԿՈ4*ՆԾ

 

 

 

 

 

Հանրային ծառայության կարգավորվող ոլորտ n

ԻՇՈn

 

 

 

 

 

 

 

 

Վ5

ԻՇ5

ՏԿԸ5 = ԻՇ5/ ԻՇԸ

ՏԿՈ1 = ԻՇ1/ ԻՇՈn

Դ5 = ՏԿԸ5*ԸԾ + ՏԿՈ5*ՆԾ

 

 

 

 

 

ԻՇ

ՏԿԸ = ԻՇ/ ԻՇԸ

ՏԿՈ1 = ԻՇ1/ ԻՇՈn

Դ.. = ՏԿԸ..*ԸԾ + ՏԿՈ..*ՆԾ

 

 

 

 

 

Վn

ԻՇn

ՏԿԸn = ԻՇn/ ԻՇԸ

ՏԿՈ1 = ԻՇ1/ ԻՇՈn

Դn = ՏԿԸn*ԸԾ + ՏԿՈn*ՆԾ

 

 

 

 

 

Ընդհանուրը

ԻՇԸ

 

 

ՀՊԾ

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.03.2021 - 31.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Փոստային կապ

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5961

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ