Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

2020թ.-ի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-466-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով օրենսդրությամբ առաջին անգամ ամրագրվեց «աշխարհազոր» եզրույթը: Այսպես.

Օրենքի ընդունումը (համաձայն՝ օրենքի նախագծի (Կ-772-27.10.2020-ՊԱ-011/2ամբ.) հիմնավորումների [1] ) պայմանավորված էր այն հանգամանքով, որ  Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում էր ոչ լրիվ ծավալով, այն չուներ համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում

 Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց էին տվել, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող էր տեղափոխվել երկրի տարածքի խորքը` դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների, ինչպես նաեւ հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու եւ ոչնչացնելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի եւ միջոցների համախումբ` աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

Համաձայն թիվ ՀՕ-466-Ն Օրենքի՝ «Պաշտպանության մասին» օրենքում, սահմանվեցին աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձեւավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության եւ կիրառման, ենթակայության եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-ին կետի համաձայն՝ աշխարհազորը սահմանվում է որպես քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը:

Նույն Օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Օրենքի նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ, որը ենթակա է պարտադիր զինվորական ծառայության կամ հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող կամ պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

  Հարկ է նշել, որ ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, աշխարհազորի վերաբերյալ դրույթները սահմանելիս օրենքում հստակ ամրագրել է աշխարհազորայինի և զինծառայողի կարգավիճակների տարբերությունը: Եվ, ի թիվս այլնի, Օրենքում հստակ սահմանվել է, որ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության պաշտպանությունն իրականացնում է կամավորական հիմունքներով, իսկ զինծառայողների համար այն հանդիսանում է պարտականություն:

Սակայն պետք է հստակ ամրագրել, որ վերը շարադրվածը չի նշանակում, որ աշխարհազորայինները պատերազմի ժամանակ կամ մարտական գործողությունների ընթացքում առաջադրանքներ կատարելիս չեն իրականացնում զինծառայողներին վերաբերելի գործառույթներ: 

 Եվ, հետևապես աշխարհազորայինները կարող են հանդիսանալ զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներ: Ավելին, նման մոտեցումը վերաբերելի է նաև երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց:

ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտների շրջանակը, որի համաձայն՝ սույն գլխում նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում զորակոչի հիման վրա կամ պայմանագրով զինվորական ծառայության անցնող անձինք, ինչպես նաև ռազմական հավաքներ անցնելու ժամանակ` զինապարտները:

«Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ զինծառայողներին հավասարեցված անձինք են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք, (…):

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել լրացում՝ հանցագործությունների սուբյեկտների ցանկում ներառելով աշխարհազորայիններին և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց:

 Միաժամանակ, առաջարկվում է լրացում կատարել նաև «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում, որտեղ կսահմանվի, որ աշխարհազորայինները ևս, ինչպես դա կարգավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց դեպքում՝ կներառվեն զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց ցանկում:

 

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

ՀՀ քննչական կոմիտե:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվող լրացումներն ընդունվելու դեպքում կկարգավորվի աշխարհազորայինների և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողություններ իրականացնելիս հանցագործություններ կատարելու դեպքում նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

ՀՀ քննչական կոմիտե

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ քննչական կոմիտե

 

[1] Տե՛ս http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12024&Reading=0

  • Քննարկվել է

    04.03.2021 - 19.03.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5562

Տպել

Առաջարկներ`

Արմինե Ղազարյան

11.03.2021

Նախ, եթե սույն իրավակարգավորման նպատակը աշխարհազորայինի իրավական կարգավիճակի հստակեցումը լիներ, ապա դրա կողքին պետք է ընդունվեին նաև աշխարհազորայինի սոցիալական երաշխիքների ու մասնավորապես աշխատավարձի հետ կապված կարգավորումները: Մինչդեռ առ այսօր դրանք շարունակում են թերի մնալ: Եվ երկրորդ, հարցի բարոյական կողմը, որն էլ այս հարցում հենց վճռորոշ գործոն է: Մինչ 2020 թվականի պատերազմը մենք անցել ենք ևս երկու պատերազմի միջով, որոնց ժամանակ բնականաբար եղած կլինեն օրինակ՝ դասալքության կամ մարտի դաշտը լքելու հանցակազմը հիշեցնող երևույթներ, սակայն դրանք ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ բնույթ չեն կրել և որևէ կերպ չեն ազդել ու չէին էլ կարողանա ազդել պատերազմի ելքի վրա: Տպավորություն է, թե նախագծի նպատակը ամեն գնով մեր հայրենակիցներին հետ պահելն է անհրաժեշտության դեպքում ընդգրկվել աշխարհազորի համակարգում: Թե՞ տպավորություն չէ:

Տեսնել ավելին