Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը և հարցաշարը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը ՀՀ-ում կանոնակարգված է 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքով: Ներկայումս ՀՀ-ում գործում են 59 լիցենզավորված կազմակերպություններ, որոնցից 9-ը՝ զենք պահելու և օգտագործելու թույլտվությամբ:

Մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող լիցենզավորված կազմակերպությունների գործունեությունն անմիջականորեն առնչվում է մարդու կյանքի և առողջության ապահովման և սեփականության բոլոր ձևերի պահպանության հետ, այդ իսկ պատճառով օրենսդիրը նախատեսել է ոստիկանության կողմից պետական վերահսկողություն՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով: 

ՀՀ ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը և հարցաշարը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջից, համաձայն որի՝ մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները «Մասնավոր պահնորդական գործունեության մասին», «Զենքի մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի սահմանված պահանջներին համապատասխան կազմակերպելու վերահսկողությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացքում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:  

  1. Ակնկալվող արդյունքը.

Մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության պետական վերահսկողությունը:  

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀՀ ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների  ստուգաթերթը և հարցաշարը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

  Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀՀ ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը և հարցաշարը հաստատելու մասին» ՀՀկառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

 

 «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանա:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

   

  • Քննարկվել է

    02.03.2021 - 17.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4684

Տպել