Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«       »__________2021թ.  N     -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ՈՒ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 ՍՏՈՒԳԱԹԵՐԹԸ  ԵՎ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 2.1. հոդվածի 2-րդ մասին և 3-րդ հոդվածի 1.1. մասին և «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության ստուգումների ստուգաթերթը և հարցաշարը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույնորոշումնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                             «       »----------------2021թ.

                                                                                            ք.Երևան

 

 

Հավելված 1

                                                                                                  ՀՀ կառավարության 

                                                                            «     »______202. N   -Ն                                 

                                                                                                      որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ  ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ընդհանուր նկարագիրը

 

  1. Սույնկարգովկարգավորվում է մասնավոր պահնորդական և թիկնապահական ծառայությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:
  2. Սույնմեթոդաբանությանիմաստով ռիսկը` տնտեսվարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև պետության և հասարակության շահերին վնաս հասցնելու հավանականությունն է՝ հաշվի առնելով դրա բացասական հետևանքները:
  3. Ռիսկայնությանգնահատմանմեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները ոստիկանությանը հնարավորություն կտան`

1) վերլուծելու և դասակարգելու վերահսկվող կազմակերպություններն՝ ըստ դրանց ռիսկայնության գործոնների.

2) ձևավորելու վերահսկվող կազմակերպությունների տվյալների բազա.

3) որոշելու ստուգումների առավել օպտիմալ պարբերականությունը:

  1. Մասնավորպահնորդականկազմակերպությունների գործունեության ընթացքում մատուցվող ծառայությունների «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքով, «Զենքի մասին» օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջներին անհամապատասխան կազմակերպելու ռիսկայնությունը որոշող առավելագույն չափանիշը 5 միավորն է: Ռիսկային են հետևյալ ոլորտները՝

1) առանց պատվիրատուի հետ կնքված գրավոր պայմանագրի, թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելը - 3 միավոր.

2) թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագիրը, դրա կատարման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը հինգ տարի ժամկետով չպահպանելը - 4 միավոր. 

3) կազմակերպության կողմից միասնական համազգեստի և տարբերանշանի նկարագիրը չհաստատելը - 1 միավոր.

4) թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները և պահնորդները պաշտոններ են զբաղեցնում կամ աշխատում են այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր – 5 միավոր.  

5) միասնական համազգեստի և տարբերանշանների  անհամապատասխանությունն օրենքի պահանջներին և կազմակերպության աշխատողների կողմից այն կրելու կարգը խախտելը - 2 միավոր.

6) կազմակերպության տրանսպորտային միջոցներն օրենքով սահմանված պահանջներին անհամապատասխան  շահագործելը - 3 միավոր.

7) արձանագրված իրավախախտումների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ փաստաթղթերը հինգ տարի ժամկետով չպահելը - 3 միավոր.

8) առանց ոստիկանության կողմից տրված որակավորման ստուգման վկայականի կազմակերպություննում պահնորդներ (թիկնապահներ) պահելը - 5 միավոր.

      9) կազմակերպությունում աշխատող պահնորդներն ու թիկնապահներն երեք տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստում չեն անցել - 2 միավոր.

10) կազմակերպությունում աշխատող պահնորդներն ու թիկնապահները ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանելիությունը որոշող ստուգումներ չանցնելը - 3 միավոր.

11) առանց աշխատանքային պայմանագրի կազմակերպությունում պահնորդներ (թիկնապահներ) պահելը - 5 միավոր.

12) կազմակերպությունում աշխատող պահնորդներին (թիկնապահներին) չապահովագրելը - 5 միավոր.

13) որակավորում ունեցող մասնագետների (թիկնապահ, պահնորդ) փոփոխության դեպքերում ոստիկանությանը սահմանված ժամկետում չտեղեկացնելը - 2 միավոր.

14)  կազմակերպության կողմից օրենքով սահմանված կարգի խախտումներով զենքի ձեռքբերումը - 5 միավոր. 

15) օրենքով սահմանված զենքի պահման պայմանների խախտում - 5 միավոր.

16) կազմակերպության կողմից տրված զենքը պահնորդներին (թիկնապահներին) ամրակցելու մասին և նրանց կողմից սահմանված կարգով զենք կրելու մասին հրամանի բացակայության դեպքում – 5 միավոր.

17) արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու դեպքում թիկնապահի կամ պահնորդի կողմից իրավապահ մարմիններին անհապաղ չտեղեկացնելը - 5:

  1. Մասնավորպահնորդականկազմակերպության գործունեության ռիսկն ունի առավելագույնը 60 միավոր ընդհանուր կշիռ:
  2. Ըստռիսկայնությանաստիճանը որոշող չափանիշների գնահատման` վերահսկվող կազմակերպությունները դասակարգվում են հետևյալ երեք խմբերի՝ 

1) բարձր ռիսկային.

2) միջին ռիսկային.

3) ցածր ռիսկային:

  1. Ռիսկայինխմբերն ըստ միավորների (կշռի) հանրագումարի դասակարգվում են՝ 

 

 

 

հ/հ

Ռիսկայնության

խումբը

Միավորը   (կշիռը)

1

Ցածր

1 - 20  միավորներ հավաքած կազմակերպություններ

2

Միջին

21 - 40  միավորներ հավաքած կազմակերպություններ

3

Բարձր

41 - 60  միավորներ հավաքած կազմակերպություններ

  

  1. Ստուգումների հաճախականությունը որոշվում է ըստ ռիսկայնության խմբերի՝

1) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպությունների մոտ` յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ.

2) միջին ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպությունների մոտ` յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ.

3) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպությունների մոտ՝ տարեկան 1 անգամ:

 

 

                                                                                                               

  Հավելված 2

                                                                                                        ՀՀ կառավարության

                                                                                                     «      »______2021թ. N    -Ն                   

                                                                                                              որոշման

 

 

     Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ    N ___________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Մասնավոր պահնորդական կազմակերպությունների 

գործունեության ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ 

 

Ստուգման սկիզբը                                                Ստուգման ավարտը

 

20    թ. ______________  ________                        20    թ. ______________ ________

          (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)                                          (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Ստուգման հիմքը_______________________________________________________________

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն ձևի (կցվում է)

Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը    __________________

 

Տնտեսվարող սուբյեկտի՝ 

անվանումը _____________________________________________________________________

գտնվելու վայրը__________________________________________________________________

լիցենզիան տալու ամսաթիվը  «        » __________ 20    թ.

լիցենզիայի համարը     №  _________________

այլ կոնտակտային տվյալներ ______________________________________________________

ՀՎՀՀ-ի ծածկագիրը՝ _____________________________________________________________

 

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`

1.________________________________________________________________________________

(պաշտոնը)

                        (ծառայողական վկայականի համարը)

________________________________________________         ____________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

                            (ստորագրությունը)

2.________________________________________________________________________________

(պաշտոնը)

                      (ծառայողական վկայականի համարը)

__________________________________________________       ___________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

                           (ստորագրությունը)

3._______________________________________________________________________________

(պաշտոնը)

                           (ծառայողական վկայականի համարը)

__________________________________________________       ___________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

                          (ստորագրությունը)

 

 

Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար՝

 

__________________________________________________

                        (ազգանունը, անունը, հայրանունը)

 

 

 

 

 

 

 

_________________________

(ստորագրությունը)

 

 

 

 

                                                                                                                                            

 

 

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

Մասնավոր պահնորդական կազմակերպությունների 

գործունեության ստուգման 

 

 

հ/հ

Հարցը

Այո

Ոչ

Կշիռը

Մեկնաբա-

նություններ

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

1

2

3

4

5

6

7

1.

 Արդյո՞ք ծառայությունները մատուցվում                են կազմակերպության և պատվիրատուի միջև սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրի համաձայն:

 

 

3

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» օրենքի 9-րդ. հոդվ.

1-ին մաս

2.

 Արդյո՞ք կազմակերպությունը հինգ տարի  ժամկետով պահպանում է թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերը, դրանց կատարման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը: 

 

 

4

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ. հոդվ.

2-րդ մաս

3.

Կազմակերպության կողմից հաստատվել                    է արդյո՞ք միասնական համազգեստի                         և տարբերանշանի նկարագիրը: 

 

 

1

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ. հոդվ.

6-րդ մաս,

4.

Արդյո՞ք, թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները և պահնորդները պաշտոններ չեն զբաղեցնում կամ աշխատում այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր

 

 

5

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ. հոդվ.

7-րդ մաս,

5.

Արդյո՞ք, միասնական համազգեստը և տարբերանշանները  համապատասխանում են օրենքի պահանջներին և կազմակերպության աշխատողներն այն կրում են սահմանված կարգով: 

 

 

2

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվ.

6-րդ մաս, 11-րդ հոդվ.            1-ին մաս 6-րդ ենթակետ,             14-րդ հոդ.

6.

 

Արդյո՞ք, կազմակերպությունը տրանսպորտային միջոցները  շահագործում է օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

 

 

3

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվ.

7.

 

Արձանագրված իրավախախտման և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ կազմակերպությունում փաստաթղթեր կազմվում են, թ՞ե ոչ և արդյո՞ք դրանք պահվում են  հինգ տարի ժամկետով 

 

 

3

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվ.

3-րդ մաս

8.

 

Արդյո՞ք, կազմակերպություննում աշխատող բոլոր պահնորդներն ու թիկնապահներն ունեն  ոստիկանության կողմից տրված որակավորման ստուգման վկայականներ:

 

 

5

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվ.

3-րդ մաս

9.

 

Արդյո՞ք, կազմակերպությունում աշխատող բոլոր պահնորդներն ու թիկնապահներն երեք տարին մեկ անգամ անցել են պարտադիր վերապատրաստում

 

 

2

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվ.

3-րդ մաս

10.

 

Արդյո՞ք, կազմակերպությունում աշխատող բոլոր պահնորդներն ու թիկնապահներն պարբերաբար անցել են ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանելիությունը որոշող ստուգումներ

 

 

3

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվ.

2-րդ մաս

11.

Կազմակերպությունում աշխատող բոլոր պահնորդների ու թիկնապահների հետ կնքած են աշխատանքային պայմանագրեր, թ՞ե ոչ:

 

 

5

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվ.

1-ին մաս

12.

Կազմակերպությունում աշխատող պահնորդները (թիկնապահները) ապահովագրված են, թե ոչ:

 

 

5

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվ.

13.

Որակավորում ունեցող մասնագետների փոփոխության դեպքերում ոստիկանությանը սահմանված ժամկետում տեղեկացվել է, թե ոչ:

 

 

2

 

ՀՀ կառավարության      30.08.12թ.  № 1152-Ն որոշման 12-րդ կետ

14.

Կազմակերպության կողմից օգտագործվող զենքը օրենքով սահմանված կարգով  է ձեռք բերվել, թե ոչ: 

 

 

5

 

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվ.

15.

Կազմակերպության զենքը արդյոք պահվում է օրենքով սահմանված պահանջներին համա-պատասխան, թե ոչ:  

 

 

5

 

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվ.

16.

Առկա է արդյոք կազմակերպության հրամանը՝ զենքը պահնորդներին (թիկնապահներին) ամրակցելու մասին և նրանց կողմից զենք կրվում է սահմանված կարգով, թե ոչ:

 

 

5

 

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվ.

ՀՀ կառավարության      26.10.99թ.  № 673 որոշման 11 գլուխ

17.

Թիկնապահի կամ պահնորդի կողմից իրավապահ մարմիններին անհապաղ տեղյակ պահվել է արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին վնասազերծելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու դեպքում:

 

 

5

 

«Մասնավոր պահնորդ. գործունեության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվ.  1-ին մաս

 

Ընդհանուր կշիռը՝ 60 միավոր

 

 

1

«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է, կատարվել է, նշվում է հարցում ներառված պահանջների՝ կեսից ավելիի դրական պատասխանի դեպքում (չի կշռավորվում)

V

 

2

«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում, չի կատարվել, նշվում է հարցում ներառված պահանջների` կեսի և կեսից ավելիի բացասական պատասխանի դեպքում (կշռավորվում է)

 

V

3

«Կշիռ» - ռիսկի միավոր

 

 

 

  • Քննարկվել է

    02.03.2021 - 17.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4686

Տպել