Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»


1. Կարգավորման ենթակա ոլորտի սահմանումը

Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ։
Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված է ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան, իսկ 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշմամբ սահմանված են ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները։

2. Կարգավորման նպատակները և ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծով՝
1) փոփոխվում է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգով (այսուհետ՝ Կարգ) ամրագրված լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում այդ մասին լիցենզավորված անձի կողմից հանձնաժողովին տեղեկացնելու ժամկետը՝ փոփոխության մասին տեղեկանալուց հետո 15-օրյա ժամկետի փոխարեն սահմանելով 15 աշխատանքային օր,
2) գործնականում հանդիպող տարընկալումներից խուսափելու և իրավական որոշակիության ապահովման նպատակով հստակ ամրագրվում է, որ Կարգով նախատեսված հայտը (դիմումը) ուսումնասիրության չընդունվելուց կամ մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում այն համարվում է նոր հայտ (նոր դիմում),
3) վերանայվում է արևային էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների գումարային հզորությունների տրամադրման սահմանափակումը: Մասնավորապես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկի հիման վրա նախատեսվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաների տրամադրման համար ամրագրել 15 ՄՎտ գումարային հզորությամբ նոր սահմանաչափ,
4) ամրագրվում է հնարավորություն բնական գազի ներկրման ու արտահանման լիցենզիաների ստացման հայտի և դրան կից փաստաթղթերի ներկայացումը, հայտի մերժումը (ուսումնասիրության չընդունումը), այդ լիցենզիայի տրամադրումը, դրա ժամկետի երկարաձգումը, վերաձևակերպումը, փոփոխությունը, գործողության կասեցումը և դադարեցումը կարգով սահմանված ընթացակարգով և ժամկետներում կատարել նաև «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի միջոցով,
5) հստակեցվում են լիցենզիայով ամրագրված կայանի կառուցման ժամանակահատվածի երկարաձգման վերաբերյալ առկա կարգավորումները, ինչպես նաև նախատեսվում է հնարավորություն՝ կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում միաժամանակ նույն ժամկետի չափով նաև արտադրության ժամանակահատվածի ճշգրտման համար,
6) ամրագրվում է հայտատուի հնարավորությունը կայանի կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի ստացման համար առկայության դեպքում գործարար ծրագրի փոխարեն ներկայացնել կայանի կառուցման նախագիծ,
7) որոշակիորեն պարզեցվում է Կարգի №3 հավելվածում ամրագրված ֆորս մաժորի հասկացությունը։ Մասնավորապես, գործող խմբագրությամբ իրավակարգավորման համաձայն՝ որպեսզի հանգամանքը կամ դեպքը համարվի ֆորս մաժոր, ի թիվս այլ պայմանների, լիցենզավորված անձը պետք է տեղեկացրած լինի այդ մասին Հանձնաժողովին՝ ոչ ուշ, քան այդ մասին իրազեկվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված պահանջը, սակայն, ըստ էության, կրում է ձևական բնույթ, քանզի այդ մասին կոնկրետ ժամկետում տեղեկացման կամ չտեղեկացման փաստով երևույթի ֆորսմաժորային բնույթը չի կարող պայմանավորվել։ Ուստի նախագծով հիշյալ պահանջը հանվում է, փոխարենը՝ իրավական որոշակիության ապահովման նպատակով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով ամրագրվում է դրույթ առ այն, որ Ֆորս մաժորի առկայությունը ենթակա է հիմնավորման լիցենզավորված անձի կողմից։
8) կատարվում են նաև որոշակի խմբագրական բնույթի փոփոխություններ։

Հանձնաժողովի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հանձնաժողովի որոշումների նախագծերով ամրագրվում են համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաների տրամադրման համար սահմանվող 15 ՄՎտ գումարային հզորությամբ նոր սահմանաչափի շրջանակում համապատասխան սակագնային կարգավորումներ։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշումների նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկությունը։

  • Տևողություն

    22.02.2021 10.03.2021
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 186

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: