Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 789-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 «    » ----------------- 20  թվականի          N       -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 789-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

  1. ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» թիվ 789-Ն որոշման հավելվածի՝

1)  1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարի որակավորման ստուգման (այսուհետ՝ որակավորման ստուգում) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և

1) անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում, կամ

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ և անցել է առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ

3) ունի գիտական աստիճան և անցել է առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ

4) ունի գիտական աստիճան, կամ

5) ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային:»:

Սույն կետի 4-րդ ենթակետի հիմքով որակավորման ստուգումը հանձնած անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են կառավարության սահմանած կարգով նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցմանն ուղղված եռամսյա դասընթացը ավարտելուց հետո:».

2) 3-րդ կետի 5-րդ ենթակետի «կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի վկայական» բառերը փոխարինել «կամ գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ» բառերով.

3) 6-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

4) 10-րդ կետում «տասն» բառը փոխարինել «յոթն» բառով.

6) 55-րդ կետից հանել «վերադասության կարգով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ» բառերը.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    18.02.2021 - 05.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3430

Տպել