Հիշել նախագիծը
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | |
| 1 | Արսեն Հարությունյան 22.02.2021 16:49:48 | Իրավական երկրում օրենքները կոչված են օբյեկտիվորեն կարգավորելու որոշակի իրավահարաբերություններ։ Տվյալ օրենքի հիմքում ընկած է քաղաքացիների և գործունեություն ծավալող սուբյեկտների միջև համակեցության կանոնների պահպանումը, այլ ոչ թե մի շարք բիզնես ոլորտների ոչնչացումը։ Ուստի օրենքի փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողները կարողանան շարունակել գործել՝ միաժամանակ չխանգարել որևիցե մեկին։ Սակայն ցանկում ներառված բազմաթիվ օբյեկտներ, որոնցից պարտադրվում է պահպանել 100մ հեռավորություն ( այգիներ, պուրակներ, ուսումնական հաստատություններ, սպորտային համալիրներ, տեղական ինքնակառավարման մարմինների շենքեր, հասարակական սննդի օբյեկտներ...) ոչ մի կերպ չեն առնչվում գիշերային ժամերին աշխատող սուբյեկտի կողմից համակեցության որևէ կանոնի խախտման մասնավորապես երաժշտության աղմուկի կամ հաճախորդների բարձր խոսելու։ Իրականում այս երկու խնդիրներն են որ հարուցում են շրջապատում ապրող մարդկանց դժգոհությունը, ու որոնք հնարավոր է վերացնել՝ երաժշտության աղմուկը ձայնամեկուսացումով իսկ անկարգ հաճախորդներին սաստել ոստիկանության միջոցով։ Արդեն գործող սուբյեկտները ոչնչով մեղավոր չեն որ ժամանակին ստացել են թույլտվություն իսկ այսօր կորցնում են միլիոնավոր դոլլարների հասնող ներդրումներն ու տարիների չարչարանքը։ Ծայրագույն դեպքում պետությունը պետք է տրամադրի նոր տարածքներ ու ֆինանսական միջոցներ նորերը կառուցելու համար | ||
| 2 | Մկրչյան Լուսինե 22.02.2021 17:52:47 | Օրենքում կան անհիմն սահմսնափակումներ, որոնկ խիստ կվնասեն բիզնես ոլորտներին, ուստի պետք է վերանայվեն |