Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հանրային տվյալների բազաների ցանկը, ինչպես նաև այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինը: Այս դրույթի հիման վևրա գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 979-Ն որոշումը, որով սահմանված է հանրային տվյալների բազաների ցանկը, որոնցից տվյալներ են տրամադրվում վարկային բյուրոյին, այդ տվյալների բազաներից տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատասխանատու մարմինները:

          2020 թվականի հունվարի 19-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոյին: Տրամադրվող տեղեկությունների ցանկը, դրանց դիմաց վճարը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:»: Անհրաժեշտությունն է առաջացել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կիրառել այս կարգը:

Ընդ որում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց գանձվելու է վճար` տարեկան 12.000.000 ՀՀ դրամի չափով: Վճարման կարգը սահմանվում է վարկային բյուրոյի և պատասխանատու մարմնի միջև կնքված պայմանագրով:

2.Առկա իրավիճակը.

Կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու օրենդրական հիմքը, ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Անհրաժեշտ է արդեն իսկ մշակել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման նպատակն է լուծել հանրային տվյալների բազաներից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց ՔԿԱԳ մարմնի կողմից գանձվող վճարների հարցը: Նախագծով սահմանվել է. «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից ստեղծված կամ կառավարվող տեղեկատվական համակարգից վարկային բյուրոյին տրամադրվող տվյալների դիմաց գանձվում է վճար` տարեկան 12.000.000 ՀՀ դրամի չափով: Վճարման կարգը սահմանվում է վարկային բյուրոյի և պատասխանատու մարմնի միջև կնքված պայմանագրով:»:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

  • Քննարկվել է

    16.02.2021 - 03.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3217

Տպել