Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-----------  2021 թվականի N ------ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Սահմանել, որ`

1) միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության պետական բուհեր ընդունված ուսանողների ուսուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման.

3) սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում նախատեսված տեղերը հատկացվում են Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած ուսանողներին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերը` ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    15.02.2021 - 02.03.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7215

Տպել

Առաջարկներ`

Երեւանի պետական համալսարան

24.02.2021

Մեծարգո կոլեգաներ, 2020-2021 ուս. տարում ԵՊՀ-ում գործարկվեց «Նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական ծրագիրը՝ հաշվի առնելով, որ նանոֆիզիկան նանոտեխնոլոգիաների գիտական հենքն է, որին այսօր բաժին է հասնում գիտատեխնիկական ներդրումներում ֆինանսական, նյութական եւ մտավոր ներուժի շուրջ 80 տոկոսը: Այսպիսի առաջընթացի համար որպես խթան ծառայեց 1995թ. ԱՄՆ պաշտպանության նախարարին ուղված զեկուցագիրը, որում նշվում է՝ «նանոտեխնոլոգիաներն ի վիճակի են արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը ավելի մեծ չափով, քան միջուկային զենքը» ՝ (https://www.youtube.com/watch?v=LIZZEBHw1sA տես՝ 23.08 րոպեից սկսած): Այսօր այս ուղղությամբ բակալավրական ծրագրեր գործարկվում են աշխարհի ավելի քան 70 առաջատար համալսարաններում ( https://www.nanowerk.com/nanotechnology/bachelor_a.php): Անցյալ տարի այս մասնագիտությամբ 6 անվճար տեղով ԵՊՀ-ում հայտարարվեց ընդունելություն: Այդ տեղերի համար եղավ 11 դիմում: Դա ընդհանուր առմամբ շատ չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ ֆիզիկային առնչվող մասնագիտություններով անվճար տեղերը հիմնականում մնում են թափուր, մենք գտնում ենք, որ վերոշարադրյալ կարեւորությունը եւ այս հանգամանքը հաշվի առնելով ճիշտ կլինի «Նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ անվճար տեղերի թիվն ավելացնել: Ուստի խնդրում ենք այդ մասնագիտությամբ հատկացնել գոնե 10 անվճար տեղ: «Նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ» ծրագրի ղեկավար, ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝ Արշակ Վարդանյան

Տեսնել ավելին