Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

–––––   –––––––––––––––––  2021 թվականի  N–––– Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի  N 1354–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի                 19-ի  «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման 1-ին կետում (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները․

1) Որոշման «ա», «ը» ենթակետերում և N1, N8 հավելվածների վերնագրերում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին»  բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը։

 2) Որոշման «բ», «գ»,  «դ» ենթակետերում և N2, N3, N4 հավելվածների վերնագրերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը»  բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը։

 3) Որոշման «ե», «զ»  ենթակետերում և  N5, N6 հավելվածների վերնագրերում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին»  բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը։

4) Որոշման «թ» ենթակետում և N9 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին»  բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը» բառերը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                          ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    12.02.2021 - 04.03.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4068

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ