Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը հաստատելու , 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»

                                              Իրավական ակտի հիմնավորումը

 

     1.

 

 

Անհրաժեշտությունը- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգերի մի մասը սահմանվել է ՀՀ կառավարության, մի մասը լիազոր պետական մարմնի, մի մասն էլ որպես մեթոդական ցուցում՝ պետական արխիվի տնօրենի կողմից, ինչը դժվարեցնում է դրանց լիարժեք օգտագործումը, ուստի անհրաժեշտ է դրանք միավորել և սահմանել մի ընդհանուր կարգ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները- Հանրապետությունում արխիվային գործի զար­գացման ընդհանուր մակարդակը, ներառյալ օրենսդրությունը, գիտամեթո­դական և կազմակերպական գործունեությունը, ընդհանուր առմամբ համադրելի է հետխոր­հրդային տարածաշրջանի պետությունների արխիվային գործի ընդհանուր մակար­դակի հետ, սակայն դեռևս կա կատարելագործման անհրաժեշտություն

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կատարելագործում և հետագա բարելավում

4.

Կարգավորման նպատակը և բնույթը- Արխիվային գործի մասին ՀՀ օրենսդրության կատարելագործումը

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք- Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

6.

Ակնկալվող արդյունքը- ՀՀ կառավարության որոշման ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապե­տության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նկատմամբ առավել արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրումը և օգտագործումը, այդ փաստաթղթերի երաշխավորված և անվտանգ պահպանության ապահովումը

 

նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

 

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/ կամ լրացումների անհրաժեշտությունը- չկան

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը- համապատասխանում է

 

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

 

1.

հասարակությանը նախագծի մասին իրազեկումը- նախագծի քննարկմանը հասարակութունը չի ներգրավվել

 

Տեղեկանք պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

1.

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսնվում

 

  • Քննարկվել է

    10.02.2017 - 26.02.2017

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8988

Տպել