Հիշել նախագիծը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Միքայել Դանիելյան 23.01.2021 16:16:38 | Եթե նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև Արցախի Հանրապետության մասնակցությամբ մարտական գործողություններին ներգրավված անձանց կատարողական ծախսերից ազատելն է, ապա առաջարկում եմ "Հայաստանի Հանրապետության" բառերից հետո նախագիծը լրացնել "կամ Արցախի Հանրապետության" բառերով: | Չի ընդունվել: | |||
| 2 | Միքայել Դանիելյան 23.01.2021 16:16:38 | Առաջարկում եմ նախագծի 2-րդ հոդվածով սահմանել, որ օրենքի գործողությունը տարածվում է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև օրենքի ուժի մեջ մտնելու օրը ներառող ժամանակահատվածում հարուցված կատարողական վարույթների վրա: | Չի ընդունվել: | |||
| 3 | Միքայել Դանիելյան 23.01.2021 16:16:38 | Առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածում 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից բացի նախատեսել նաև նույն մասի 1-ին հիմքը, քանի որ պարտքի ներումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է պարտավորության դադարման հիմք, և պարտքի ներման դեպքում կատարողական վարույթը կարող է կարճվել նաև 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: | Ընդունվել է: |