Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

  • Քննարկվել է

    29.12.2020 - 22.01.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6648

Տպել

Առաջարկներ`

Ռուբեն Ժամագործյան

14.01.2021

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածում 3-րդ մասում լրացում կատարելու մասով, մասնավորապես նախատեսվում, այդ թվում՝ հետևյալ լրացումը՝ «Երբ պայմանագրի որևէ պայման հակասում է դրա առանձին պայմաններին, ապա նման պայմանը գերակայում է պայմանագրի առանձին պայմանների նկատմամբ։»։ Առկա է իրավական վտանգ, հետևյալ պատճառաբանությամբ՝ Օրենսդրական կարգավորման համատեքստում՝ 1. Քաղ. օրենսգրքի ընդհանուր մասը նախատեսում է պայմանագրի ազատության սկզբունքը (3-րդ հոդվածի 1-ին մաս) և պայմանագրի պայմանները ազատորեն որոշելու սկզբունքն (437-րդ հոդվածի 4-րդ մաս)։Եթե կողմերն իրենք են որոշում պայմանները, ապա իրենք էլ կարող են պայմանագրով սահմանել, թե որ պայմանն է գերակա։ Նման կարգավորմամբ առկա է վտանգ, որ կարող է խախտվել վերը հիշատակված ընդհանուր կանոնները; 2.Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքով իրավական նորմերի կոլիզիաների դեպքում սահմանված է lex specialis derogat legi generali միջազգային հանրաճանաչ սկզբունքը (Տե'ս օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը), ուստի պայմանագրերի դեպքում նշված կանոնից շեղումը պետք է լինի բավականաչափ հիմնավորված, հատկապես առանձին պայմանի դեպքում, երբ պայմանագրով կողմերը տալիս են հատուկ կարգավորում, փորձելով հնարավորինս մանրակրկիտ (detailed) կարգավորեն իրենց հարաբերությունները; 3. Քաղ. օրի 447-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է պայմանագրի մեկնաբանման կանոն նաև կամքի բացահայտումը (եթե տառացի և/կամ ընդհանուր դրույթներից հնարավոր չէ դա պարզել), ինչն ընդհանուր և առանձին պայմանների միջև խտրականության պայմաններում, կարող է բացառվել, այնքանով որքանով, անգամ այն բացահայտելուց հետո, միևնույնն է գործելու է Պայմանագրի պայմանը։ Բիզնես տեսանկյունից՝ 1. Պայմանագրի համաձայնեցումը, առավելևս խոշոր կազմակերպությունների դեպքում, կրում է տևական և բարդ բնույթ։ Ընդ որում, այն հիմնական դրույթները (որոնք որպես կանոն օրենքով ուղղակի նախատեսված չեն լինում), սուբյեկտները փորձում են մանրամասն և ճիշտ ձևակերպում տալ և ամենակարևորը, ունեն օրինական ակնկալիք, որ իրենց սահմանած կարգավորումները գործելու են (բացառությամբ առոչինչ կամ վիճահարույց դրույթների), իսկ դրանց միջև հակասության առկայության դեպքում անգամ, կարողանալու են բանակցությունների միջոցով լուծել (անկախ թե երկուսն էլ ընդհանուր պայմաններն են, թե մեկը առանձին, իսկ մյուսը ընդհանուր) ։ Նման կարգավորմամբ, առաջանում է վտանգ հնարավոր ծածուկ ձևակերպումների միջոցով մի պայմանը դարձնել ընդհանուր, իսկ մյուսը՝ առանձին, ինչը, հատկապես, մասնավոր իրավահարաբերություններում կարող է հանգեցնել վտանգավոր իրավական հետևանքների։ Պետք է նշել, որ այս կարգավորումները տարածվելու են նաև Բանկերի հետ կքնվելիք պայմանագրերի վրա, ուստի այս մասով հատկապես զգուշավորություն է պետք։ 2. Պետությունը միջամտում է պայմանագրերի պայմանների որոշման հարցին, ինչը մասնավոր հարաբարեթյուններին օտար է, ավելին կարող է հակասել մասնավոր իրավահարաբերություններին միջամտելու անթույլատրելության սկզբունքին, այնքանով որքանով, օրենսգիրը նախապես, Կողմերի փոխարեն, տալիս է Պայմանագրի պայմանների գերակայություն։ Այլ կերպ ասած, ով ավելի լավ իրավաբան կունենա, նա այս ռիսկից առավել կխուսափի, ավելին, կփորձի օգտագործել հօգուտ իրեն և հակառակը։ Հարգանքով՝ Ռուբեն

Տեսնել ավելին