Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամի սայլակների և Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ  ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ  ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

               Իրավական ակտի հիմնավորումը

.

   Անհրաժեշտությունը

 

 Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի   հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N  122-Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետի պահանջներից:

.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաները, այդ թվում հաշմանդամի սայլակները և ԱՊՀ երկրների արտադրության կամ դրանց համարժեք լսողական սարքերը տրամադրվում են համաձայն ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու  և ՀՀ  կառավարության  2006 թվականի  սեպտեմբերի  22-ի թիվ 1369-Ն և  2007 թվականի  ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1035-Ն որոշմամբ սահմանված կարգի և ժամկետների:

Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, մասնավորապես` սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման գործընթացն իրականացվում է գնումների մասին օրենսդրությանը համապատասխան: Դրա շրջանակներում, յուրաքանչյուր տարի նախապես մշակվում են սայլակների և լսողական սարքերի տեխնիկական բնութագրերը, որոնց հիման վրա էլ  կազմակերպվում են  գնման ընթացակարգերը: Մրցույթի արդյունքում հաղթած  կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջների համաձայն (որի բաղկացուցիչ մասն են տեխնիկական բնութագրերը)` մատուցվում են համապատասխան ծառայությունները: Չնայած նախարարությունը պարբերաբար վերանայում և հստակեցնում  է տեխնիկական բնութագրերը, ընդլայնում պարագաների տեսականին, այնուամենայնիվ, դրանք ամբողջովին համարժեք չեն լինում հաշմանդամություն ունեցող անձի կարիքին՝ նրա առողջական, ֆունկցիոնալ, անհատական և այլ գործոններից ելնելով, որը հաճախ տեղիք է տալիս նրանց արդարացի դժգոհություններին: Արդյունքում, չնայած պետական բյուջեի միջոցներից յուրաքանչյուր տարի հատկացվում են մեծ գումարներ սայլակների և լսողական սարքերի  տրամադրման համար, այնուամենայնիվ, գործընթացի արդյունավետությունը մնում է ցածր: 

2017 թվականի կարիքների համար հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման նպատակով գնման ընթացակարգը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից թեև կազմակերպվել է 2016 թվականի դեկտեմբերի 5-ին, սակայն մինչ օրս գնման պայմանագրեր կնքված չեն՝ պայմանավորված մասնակիցների կողմից ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ, այնուհետև դատական կարգով մի շարք բողոքարկումների հանգամանքով:

.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է հաշմանդամի  սայլակները և լսողական սարքերը  տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք:

    Եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է վճարել  գների միջև եղած տարբերությունը:

    Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան  հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է հավաստագրի  ավելացած գնային  արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից  պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունն կամ անձի հարմարավետությունն ապահովելու համար:

Միաժամանակ, հաշմանդամի  սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է  25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։

Նախատեսվում է նաև, որ հերթական նոր սայլակն ստանալու դեպքում շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ անձի մահվան  դեպքում՝ ընտանիքի անդամները նախորդ ստացած սայլակը, ցանկության դեպքում  կարող են վերադարձնել: Վերադարձրած հաշմանդամի սայլակները ժամանակավոր օգտագործման նպատակով կտրամադրվեն այլ անձանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է 2017 թվականի երկրորդ կիսամյակում փորձնական (պիլոտային) եղանակով սկսել հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի հավաստագրերի հիման վրա տրամադրման գործընթացը: Դա հնարավորություն կտա բացահայտելու հնարավոր ռիսկային գործոնները և անհրաժեշտության դեպքում՝ դրանց շտկման նպատակով նախաձեռնել ընդունված որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց, որի արդյունքում 2018 թվականին հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի հավաստագրերի հիման վրա տրամադրման կարգը կլինի առավել արդյունավետ թե շահառուների և թե պետության տեսանկյունից:

Առաջարկվում է հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարված «ԱՍՀՆ-ՇՀԱՊՁԲ-17/1» ծածկագրով դեռևս չամփոփված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջը դադարելու հիմքով։ Վերոնշյալ գնման համար նախատեսված ֆինանսական միջոցներն առաջարկվում է հատկացնել պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի շահառուներին տրամադրման գործընթացը ապահովելու համար։

.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

1.  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

2. Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ

     Խնդիրը քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ, որից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված:

     Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել մշակել պետական բյուջեի շրջանակներում  հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար համապատասխան հավաստագրեր տրամադրելու գործընթացի ամբողջական  նկարագիրը և ընթացակարգերը, վերհանել  սույն հրամանի  ընթացակարգերից բխող ռիսկերը՝ ներկայացնելով դրանց կառավարման մեխանիզմները՝ ուսումնասիրելով հաշմանդամի սայլակները հավաստագրերով կամ այլ մեխանիզմներով տրամադրելու առանձնահատկությունների միջազգային փորձը, ներկայացնել առաջարկություններ հավաստագրերի գնային արժեքի վերաբերյալ՝ հաշվի առնելով հաշմանդամի սայլակի կարիք ունեցող անձի առողջական, տարիքային, ֆիզիոլոգիական և այլ առանձնահատկությունները: Աշխատանքային խմբի կողմից ներկայացված տեղեկանքը հիմք է հանդիսացել նախագծի դրույթների մշակման համար:

Բացի այդ, հաշվի առնելով 2017թ. պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման գործընթացում ՀՀ պետական գնումների մասին օրենսդրությամբ իրականացված մրցույթների արդյունքում ծագած խնդիրները, բողոքարկումների և դատական գործընթացների հետևանքով դրանց ձեռքբերման և բաշխման գործընթացի ձգձգումը, նպատակահարմար ենք գտնում լսողական սարքերի տրամադրման գործընթացը ևս իրականացնել հավաստագրերի հիման վրա:

.

Ակնկալվող արդյունքը

 

1.      Ծառայությունների մատուցում հաշմանդամություն ունեցող անձի գնահատված կարիքի հիման վրա,

2.     Շահառուի կողմից պետական աջակցությամբ իր կարիքին համարժեք սայլակի և լսողական սարքի ձեռքբերման հնարավորություն,

3.     Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառում հասարակություն` անհատական կարիքի վրա հիմնված որակյալ, հասցեական ծառայությունների մատուցման միջոցով:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ  ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ  ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՀՀ կառավարության 2017 թվականի   հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N  122-Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետով նախատեսված ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման արդյունքում համապատասխան լրացումներ պետք է կատարվեն նաև ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու  և ՀՀ  կառավարության  2006 թվականի  սեպտեմբերի  22-ի թիվ 1369-Ն և  2007 թվականի  ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1035-Ն որոշման մեջ: Սակայն, հաշվի առնելով լրացումների փոքր ծավալը, նպատակահարմար ենք գտել այդ փոփոխությունները ներառել սույն նախագծում:

Միաժամանակ  հաշվի առնելով, որ լսողական սարքերի տրամադրման գործընթացը նպատակահարմար ենք գտնում ևս իրականացնել հավաստագրերի հիման վրա` ՀՀ կառավարության 2017 թվականի   հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N  122–Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետով սահմանված միջոցառման անվանման մեջ կատարվել է փոփոխություն:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ  ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ  ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ  ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում: Հավաստագրերի քանակները և գնային արժեքը կսահմանվեն յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաշմանդամի սայլակների ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում:

       

  • Քննարկվել է

    28.06.2017 - 14.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

28.06.2017 14:23

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9128

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

28.06.2017

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջոնում է նախագծի կարեւորագույն նպատակը` էլ ավելի թեթեւացնել հաշմանդամների սոցիալական վիճակը եւ նրանց կարիքներին համրմարեցնել սայլակների ու լսողական սարքերի ձեռք բերման մեխանիզմները: Այդ առումով մենք կողմ ենք նախագծին: Այդուհանդերձ մենք որոշակի խնդիրներ ենք տեսնում նախագծում: Առաջին հերթին մեզ մոտ խտրականության զագացում է առաջացնում նախագիծը, քանի որ դա ուղղված է միմիայն Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման կարգավորումներին: Մենք կարծում ենք, որ ԱՊՀ երկրներից դուրս արտադրված համանման սայլակներն ու լսողական սարքերը ավելի որակյալ են ու ավելի առաջադիմական: Այս կարգավորումը մտնելով ՀՀ կառավարությունն առաջնահերթույթւոնը տալիս է ԱՊՀ երկրներին, ինչը չի բխում ազատ մրցակցությունը խթանելու եւ ՀՀ քաղաքացիների սոցիալակն պահանջմունքները ավելի բարձր մակարդակով բարելավելու ՀՀ կառավարության ծրագրային դրույթներին: Հետեւապես, առաջարկում ենք նախագծում նախատեսված կարգավորումները տարածել ՀՀ հետ համագործակցող բոլոր երկրներին: Մյուս խնդիրը նախագծի հետ կապված օրենսդրական տեղնիկայի բացթողումներն են: Նախագծի word-ային տարբերակում խախտված է դրույթների համարակալման հերթականությունն ու առանձին դրույթներ չունեն համարակալում: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին