Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամի սայլակների և Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է հաշմանդամի  սայլակները և լսողական սարքերը  տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համապատասխան սայլակ կամ լսողական սարք: Բացի այդ`

  • եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը:
  • եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է հավաստագրի  ավելացած գնային  արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից  պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունն կամ անձի հարմարավետությունն ապահովելու համար:

Միաժամանակ, հաշմանդամի  սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է  25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։

  • Քննարկվել է

    28.06.2017 - 14.07.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

28.06.2017 14:23

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9221

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

28.06.2017

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջոնում է նախագծի կարեւորագույն նպատակը` էլ ավելի թեթեւացնել հաշմանդամների սոցիալական վիճակը եւ նրանց կարիքներին համրմարեցնել սայլակների ու լսողական սարքերի ձեռք բերման մեխանիզմները: Այդ առումով մենք կողմ ենք նախագծին: Այդուհանդերձ մենք որոշակի խնդիրներ ենք տեսնում նախագծում: Առաջին հերթին մեզ մոտ խտրականության զագացում է առաջացնում նախագիծը, քանի որ դա ուղղված է միմիայն Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման կարգավորումներին: Մենք կարծում ենք, որ ԱՊՀ երկրներից դուրս արտադրված համանման սայլակներն ու լսողական սարքերը ավելի որակյալ են ու ավելի առաջադիմական: Այս կարգավորումը մտնելով ՀՀ կառավարությունն առաջնահերթույթւոնը տալիս է ԱՊՀ երկրներին, ինչը չի բխում ազատ մրցակցությունը խթանելու եւ ՀՀ քաղաքացիների սոցիալակն պահանջմունքները ավելի բարձր մակարդակով բարելավելու ՀՀ կառավարության ծրագրային դրույթներին: Հետեւապես, առաջարկում ենք նախագծում նախատեսված կարգավորումները տարածել ՀՀ հետ համագործակցող բոլոր երկրներին: Մյուս խնդիրը նախագծի հետ կապված օրենսդրական տեղնիկայի բացթողումներն են: Նախագծի word-ային տարբերակում խախտված է դրույթների համարակալման հերթականությունն ու առանձին դրույթներ չունեն համարակալում: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին